Ես կցանկանայի, որ ամեն մեկս ապրեինք այս խոսքով՝ ոչ միայն այսօր, այլև մեր ամբողջ կյանքում:

Եթե իմաստուն ես, երբեք մի’ պարծեցիր քո իմաստությունով, և եթե զորավոր ես, մի’ պարծեցիր քո զորությունով, որովհետև թե’ իմաստությունը, թե’ զորությունը Տերն է տալիս: Նա կարող է ինչպես տալ, այնպես էլ վերցնել:

Մի’ պարծեցիր նաև քո հարստությունով, որովհետև ո’չ իմաստությունը, ո’չ զորությունը, ո’չ հարստությունը չեն կարող պահպանել քեզ:

Մեր պարծանքը մեր Տեր Աստվածն է: Միայն Նա կարող է մեզ պահպանել, օրհնել, քաջալերել, բարձրացնել:

Պարծեցե’ք Հիսուս Քրիստոսով, պարծեցե’ք, որ ճանաչում եք Նրան և հավիտյան Նրա հետ եք բնակվելու:

Եղեք օրհված: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: