Աստծո Խոսքը մեզ հրաշալի հայտնություն է տալիս. իմաստության սկիզբը Տիրոջ վախն է, այսինքն` չարը ատելը: Աշխարհի բոլոր դժբախտությունների պատճառը  մեղքերն ու հանցանքներն են: Մենք մեղք ենք գործում, որովհետև Աստծուց չենք  վախենում և չարը չենք ատում: Եթե չարը ատենք, երբեք մեղք չենք գործի:

Մարդիկ մեղք են գործում ոչ թե ստիպողաբար, այլ կամավոր: Քրիստոսն աշխարհ եկավ և չարը ատեց: Նա մեզ առաջնորդում է՝ քայլելու այդ նույն ճանապարհով: Մենք ենք որոշում՝ հետևել Նրան, թե ոչ: 

Մեղքից հետո գալիս է մահը, որովհետև մեղքի վարձքը մահն է, իսկ ֆիզիկական մահին հաջորդում է հավիտենական մահը: 

Այսօր մենք ապրում ենք հումանիզմով լցված աշխարհում, որտեղ նույնիսկ ամենասարսափելի մեղքը կարող է մեղք չհամարվել, այլ պարզապես կոչվել` սխալ: Մինչդեռ մենք պետք է գիտակցենք, որ օրերից մի օր կանգնելու ենք Տիրոջ առջև և պատասխան ենք տալու մեր բոլոր հայտնի և ծածուկ գործերի համար:  Միայն Քրիստոսի արյունը կարող է մաքրել մեղքից, իսկ մեղք չգործելու համար պետք է ատել չարը և լցվել իմաստությամբ:

Հիմարները կանարգեն իմաստությունն ու խրատը: Ինչպես Պողոս առաքյալն էր աղոթում, որ Աստծո իմաստության և հայտնության հոգին լինի եկեղեցու վրա, այնպես էլ մենք պետք է աղոթենք, որ լցվենք իմաստության հոգով և մեղք չգործենք, ոչ թե գործելուց հետո զղջանք ու ապաշխարենք: 

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: