ԻՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՆՈՒՄ

Մենք ձգտում ենք կատարել Աստծո կամքը, Ավետարանի գործը և փառավորել Նրա անունը:

Քրիստոս Խաչի վրա ամեն բան արեց մեզ համար, այսօր մենք էլ` որպես եկեղեցի,

ցանկանում ենք մեր բարի գործերով շնորհակալ լինել Աստծուն:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Untitled-1

Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցու «Գնացեք, տեսեք…» գթության ծառայությունը հիմնվել է  1992 թվականին: 

Հայաստանի համար դա այն ժամանակահատվածն էր, երբ արդեն տապալվել էր կոմունիստական հասարակարգը, ձևավորվում էր նորանկախ Հայաստանի Հանրապետությունը, շարունակվում էր Ղարաբաղյան պատերազմը, որի պատճառով Հայաստանը շրջափակման մեջ էր: Գործարանները փակվել էին, էլեկտրականության բացակայության պատճառով հանրապեությունը ընկղմված էր խավարի մեջ:

«Քանի՞ նկանակ ունեք, գնացեք տեսեք…» Մարկոս 6. 30-44

ՍՈՑ․ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՏՆԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻ

bible icon

Հիսուս ասաց. «Որովհետև ուր որ երկու կամ երեք հոգի Իմ անունով ժողովված լինեն, Ես այնտեղ, նրանց մեջ եմ» (Մատթ. 18:20):
Շաբաթը մեկ անգամ մենք հավաքվում ենք տնային եկեղեցիներում, որտեղ աղոթում ենք, սովորում Աստծո Խոսքը, աճում հավատքի և աստվածապաշտության մեջ:

Այստեղ մենք կարող ենք ուրիշներին տալ և ինքներս էլ ստանալ սեր, ուրախություն և աղոթքի աջակցություն մեր բոլոր խնդիրների ժամանակ:
Աստված կամենում է, որ ամեն քրիստոնյա ծառայի իր մերձավորին այն պարգևներով և տաղանդներով, որ Նա դրել է մեր մեջ: Տնային եկեղեցին թույլ է տալիս, որ բոլորս լինենք Աստծո ծառաներ:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

glxark1

Կրթությունը մեզ համար արժեք է: Նույնը վերաբերում է նաև հոգևոր կրթությանը:

Պողոս առաքյալը գրում է, որ Աստծո կամքն է` մարդիկ ոչ միայն փրկվեն, այլ նաև գան ճշմարտության գիտությանը:

Մենք ունենք իննամսյա և եռամսյա Աստվածաշնչյան դպրոցներ, որոնց ստեղծման նպատակը մեկն է. տեսնել քրիստոնյաներին Աստծո Խոսքով կրթված, հավատքով լցված և աղոթող:

Կարելի է ասել, որ մեր ուսանողներին մենք հնարավորություն ենք տալիս մեկ տարի ամեն օր ապրել Ավետարանով և Աստծուն ծառայել իրենց շնորհներով:

Իսկ ինտերնետային աստվածաշնչյան դպրոցը նրանց համար է, ովքեր շատ զբաղված են կամ Հայաստանում չեն գտնվում:

7×70 TV

7x70 Tv

7×70.tv քրիստոնեական հեռուստատեսության շնորհիվ դիտեք բազմաբնույթ տեսանյութեր` քարոզներ, ֆիլմեր, երաժշտական հոլովակներ, հարցազրույցներ, հրաշքների վկայություններ, հարցուպատասխաններ, երիտասարդական, պատմական հաղորդումներ, նորություններ: 

 

7×70.tv-ն ապահովում է եկեղեցու կիրակնօրյա ծառայությունների, կոնֆերանսների և միջոցառումների ուղիղ եթերը` տեղադրելով նաև դրանց տեսագրությունները: