Ի՞նչ ունենք մենք որպես քրիստոնյա

Օգոստոսի 28-ին և 29-ին տեղի ունեցան եկեղեցական ծառայություններ: Հովիվներն  օրհնեցին դպրոցականներին՝ մաղթելով հաջողված և օրհնված ուսումնական տարի, ինչից հետո  եկեղեցու ավագ հովվի օգնական Բագրատ Բեկչյանն անցկացրեց ծառայությունը:

Խոսելով Աստծո` մեր հանդեպ ունեցած սիրուց, Բեկչյանն անդրադարձավ Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անվան հեղինակությանը և նշեց, թե ինչ ունենք մենք Նրա  շնորհիվ:

«Եթե քո կյանքն  ու հանգամանքներն ասում են, թե Աստված է կանգնած խնդիրներիդ ետևում, ապա  ես քեզ այսօր ասում եմ, որ  դա սատանայի ամենամեծ սուտն է: Նա սիրում է յուրաքանչյուրիս: Օգտագործի’ր Հիսուսի անվան զորությունը: Նրա անվան մեջ կյանք կա»,- ասաց Բագրատը:

Մենք ստեղծված ենք փոփոխություններ բերելու համար:  Մեզ տրված է անսահմանափակ ուժ, զորություն ունեցող մի անուն, որից սարսափում է ամբողջ դժոխքը: Հիսուսի շնորհիվ մենք ունենք փրկություն:

«Հակառա՛կ կանգնիր սատանային Հիսուսի անունով, և նա կփախչի քեզնից: Մեր պատերազմը մարդկանց դեմ չէ, այլ՝ այս աշխարհի խավարի զորությունների,- ասաց Բագրատ Բեկչյանը և շարունակեց,- իմ աղոթքն է, որ եկեղեցու դռներից ներս մտնողը հրաշքներ տեսնի, որ մենք գանք եկեղեցի Տիրոջը հանդիպելու, Նրա ողորմությունն ու սերը ճաշակելու համար:  Ես և դու ունենք իրավունք՝ ունենալու այն, ինչ մեզ է պատկանում Հիսուսի անվան շնորհիվ»:

Ծառայությունը կարող եք դիտել հետևյալ հղումով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: