Դավիթ թագավորն իրեն հարց է տալիս. «Ինչո՞ւ ես տրտում, ո’վ իմ անձ, և ինչո՞ւ ես շփոթված ինձանում…», այնուհետև ինքն էլ իր հարցին պատասխանում է. «…Աստծուն հուսացի°ր, որովհետև էլ կգոհանամ Նրանից, որ իմ երեսի փրկությունը և իմ Աստվածն է»:

Այսօր դժվար թե գտնվի մի մարդ, ում սրտում տրտմություն չլինի: Մեկը ընտանեկան խնդիրներ ունի, մյուսը` աշխատանքային, երրորդը` նյութական, և այլն:

Իմ կյանքում նույնպես լինում են տրտմության պահեր, երբ Դավիթ թագավորի նման ինքս ինձ հարցնում եմ. «Ինչո՞ւ ես տրտում, ո’վ իմ անձ, և ինչո՞ւ ես շփոթված ինձանում…»: Ես փորձում եմ գտնել իմ տրտմության պատճառը, հիշել, թե ինչ եմ արել ողջ օրվա ընթացքում, ում հետ եմ հանդիպել: Երբեմն, ուղղակի, ինչ-որ մեկի հետ տհաճ խոսակցություն ես ունենում, և սիրտդ տրտմությամբ է լցվում:

Սիրելինե’ր, եթե ուզում եք ազատվել տրտմությունից, շատ կարևոր է գտնել, թե որն է ձեր տրտմության աղբյուրը:

Տրտմությունն Աստծուց չէ. սատանան է ձեզ տրտմություն բերում, իսկ Աստված օգնում է՝ ազատվելու տրտմությունից: Ուստի, պետք է էլ ավելի գոհանաք Աստծուց:

Փառաբանե’ք և վստահե’ք Նրան:  Նա ձեզ իմաստություն կտա, թե ինչպես փակեք ձեր կյանքի տրտմության աղբյուրները և ուրախ լինեք:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: