|
|
|
|
|
| Գթության ծառայություն - Գնացեք, տեսեք... | | 1. Արաբկիր թաղապետարանի սոցիալական բաժնում գրանցված 600 կարիքավոր միայնակ ծերեր և սոց. անապահով 1-ին կարգի հաշմանդամներ ստացել են ամենամսյա սնունդ և սեզոնային հագուստ:
2. Կազմակերպվել է 20 միայնակ, անխնամ, պարալիզացված ծերերի ամենօրյա խնամք:
3. Ուսումնական վարձավճարները մարելու համար մայրաքաղաքի բուհերի վճարովի համակարգում կրթություն ստացող 25 ծնողազուրկ ուսանողներ ստացել են ֆինանսական աջակցություն:
4. Հումանիտար օգնություն է տրամադրվել թիվ 11 հատուկ-օժանդակ դպրոցի թվով 92 երեխայի: Հումանիտար օգնություն է տրամադրվել նաև դպրոցի ողջ աշխատակազմին:
5. Կանխարգելվել է 30 երեխայի մուտքը մանկատուն: Վերականգնվել է նրանց կրթությունը դպրոցում, նշանակվել է ամենամսյա նպաստ սոցիալական վիճակի կայունացման համար:
6. 2010 թվականի գործունեության մասին տեղեկատվությունը պատրաստման գործընթացում է:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
"ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ"
Ծրագրում ընդգրկված են եկեղեցի հաճախող այն մարդկանց, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն գործելու: Ծրագրի նպատակն է օգնել ոչ միայն նյութապես, այլ նաև բարոյապես` հասարակության մեջ լիիրավ մարդ զգալու համար:
Ծառայության խնամքի տակ է գտնվում 20 անկողնային հիվանդ, որոնց համար կազմակերպվում է շուրջօրյա հոգատարություն:
"ՕԳՆՈՒԹՅՈՒՆ - ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ - ԶԱՐԳԱՑՈՒՄ"
Ծրագիրն օգնություն է ցուցաբերում սոցիալապես վատթար վիճակում գտնվող այն ընտանիքներին, ովքեր ոչ միայն խոսքով, այլ նաև գործով քայլ են կատարում ոչ թե "խրճիթից դուրս գալու, այլ խրճիթն իրենց միջից հանելու": Ծրագրում ընդգրկվածները ստանում են ոչ միայն նյութական օգնություն, այլ "Վերականգնում" և "Զարգացում" փուլեր մտնելու համար ստանում են անհատական խորհրդատվություն սոցծառայողի և հոգեբանի կողմից, մարզման կուրսերում սովորում են ընտանեվարություն և ֆինանսը ճիշտ կառավարելու հմտություն: | |
| |
|
|
| Copyright © Word of Life Church of Armenia, 2007 - 2010. All rights reserved. |
|
|
|
|