arm eng rus
choose language
NEWS
 

Բաց մի թողեք Եվրոպական համաժողովը Շվեդիայում

Հուլիսի 24-ից օգոստոսի 1-ը Շվեդիայի Ուպսալա քաղաքում կկայանա արդեն ավանդական դարձած Եվրոպական համաժողովը, որին մասնակցելու են քրիստոնյաներ աշխարհի տարբեր երկրներից: Համաժողովի քարոզիչներն են լինելու Ուլֆ Էկմանը, Բեննի Հինը, Ջոն Բիվերը, Սթիվ Հիլը, Հանս Վայխբրոդտը, Գյորան Սկիտը, Բերիտ Սիմոնսոնը եւ ուրիշներ:

Ծառայություններից բացի լինելու է նաեւ մեծ տոնավաճառային հրապարակ, որտեղ մասնակիցները կկարողանան գնել սնունդ եւ գտնել զվարճանքներ իրենց ընտանիքի բոլոր անդամների համար:

Մասնակցեք Եվրոպական համաժողովին մեծ սպասումով եւ ակնկալեք Աստծո յուրահատուկ ներգործությունը ձեր կյանքում:

Բայց եթե չկարողանաք անձամբ ներկա գտնվել համաժողովին, դուք հնարավորություն ունեք ծառայությունները  դիտել ուղիղ եթերում ինտերնետային հեռարձակման միջոցով: Ուղիղ հեռարձակումը ռուսերեն լեզվով դուք կգտնեք հետեւյալ հղումով`

mms://stream.bahnhof.net/livetsord_rus 

իսկ անգլերեն լեզվով հետեւյալ հղումով

mms://stream.bahnhof.net/livetsord_en

Եվրոպական համաժողովի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել` այցելելով www.livetsord.se/konferensguiden  ինտերնետային կայքը:

 
 

 Copyright © Word of Life Church of Armenia, 2007 - 2010. All rights reserved. Contact us