arm eng rus
choose language
Մեզ գրում են…

Մենք բազմաթիվ շնորհակալական նամակներ ենք ստանում այս հաղորդումների շնորհիվ մարդկանց փոխված կյանքերի վկայություններով։ Փառք Աստծուն։
Շնորհակալություն ձեր ջերմ նամակների համար, որոնց շնորհիվ մենք վկայություն ունենք, որ մեր Տերը փառավորվում է։ Դա շատ է քաջալերում մեզ։ Շարունակեք վկայել, թե ինչպես է փոխվել ձեր կյանքը, քանի որ Աստծո Խոսքն ասում է. "Նրանք հաղթեցին գառան արյունով և իրենց վկայության խոսքով" (Հայտն. 12.11)։


Մեզ գրում են…

Ես գրում եմ ձեզ բանտից։ Ձեր վկայությունները և քարոզները պարզապես արցունքների մեջ են թողնում։ Այստեղ կան մարդիկ, որոնք արդեն առաջին անգամը չէ, որ բանտում են, և մարդիկ, որոնք այստեղ են մարդասպանության համար։ Նրանց անհնար է կոտրել որևէ մի բանով, ոչ ռեժիմներով, ոչ էլ ազատազրկման ժամկետերով, բայց արի ու տես, որ Խոսքը կոտրեց նրանց քարե սրտերը։ Նրանք դիտում են ձեր հաղորդումները և լաց լինում երեխաների պես։ Աստված ձեր ծառայության միջոցով փոխում է մարդկանց կյանքերը։ Փառք Աստծուն ձեզ համար։
Աֆանասյեվ Նիկոլայ Յեվգենյեվիչ, Ռուսաստան
                                   
Ես հավատացյալ դարձա 2004թ-ին։ 2 անգամ ես և ամուսինս փորձում էինք ամուսնալուծվել, բայց փառք Աստծուն, Աստված պահպանեց մեր ընտանիքն Արթուր Սիմոնյանի "Ընտանիք" քարոզի շնորհիվ։ Ամուսինս ընդունեց Հիսուսին իր սրտի մեջ։ Այդ ժամանակվանից ի վեր մենք մեր կյանքերը դրել ենք Աստծուն ծառայելու համար։
Տոլկաչյովա Տատյանա, Ռուսաստան
                                                          
Ես շատ ծանր հիվանդ էի։ Մեկ տարվա ընթացքում ես այցելեցի բոլոր հիվանդանցները, բայց չստացա ոչ մի օգնություն։ Բայց ձեր հաղորդման միջոցով ես լսեցի, որ կա Նա, Ով ամեն բան կարող է, և Նա Հիսուս Քրիստոսն է։ Ես հավատացի և ստացա Նրանից օրհնություն, պաշտպանություն, բժշկություն։ Փառք Աստծուն, ես բժշկված եմ։
Իսպարովա Մայա, Թուրքմենստան

Ձեր կոնֆերանսներից մեկի ժամանակ հովիվ Արթուր Սիմոնյանն աղոթեց ինձ համար, և Աստված բժշկեց ինձ։ Իմ երիկամներից դուրս են եկել քարերը և արդեն 1,5 տարի է, ինչ իմ աջ կողքը չի ցավում և չկան ցավի նոպաներ։ Փառք Աստծուն ձեզ համար։
Բաստրոն Գալինա, Գերմանիա



 

 


 Copyright © Word of Life Church of Armenia, 2007 - 2010. All rights reserved. Contact us