Մարդիկ, սովորաբար, ցանկանում են այնպիսի խրատներ լսել, որոնք իրենց հաճելի են: Սակայն Հոբն այն մարդկանցից էր, ովքեր չեն խուսափում իրենց խայտառակող խրատներից: Նա ասում էր. “Ինձ խայտառակող խրատ եմ լսում, բայց հոգին իմ գիտությունից ինձ պատասխանել է տալիս”:

Հոբի այս խոսքերը շատ կարևոր են մեզ համար: Որքան էլ կրթված լինենք, եթե Աստծո գիտությունը չունենանք, մեր նեղության կամ խայտառակության պահին չենք կողմնորոշվի, թե ինչպես վարվենք:

Հոբի հոգին լցված էր Աստծո գիտությամբ, ինչն էլ դժվարության ժամանակ նրան օգնում էր՝ ոտքի կանգնելու:

Սիրելինե՛ր, բացե՛ք ձեր սիրտն Աստծո գիտության և իմաստության առջև: Կարդացե՛ք Աստվածաշունչը:

Եթե դուք մեղավոր եք, Աստվածաշունչը կարդալով, անպայման ձեզ խայտառակող խրատի կհանդիպեք, որովհետև Աստծո Խոսքը նման է հայելու, որտեղ տեսնում ենք մեր բոլոր թերություններն ու խնդիրները:

Մի՛ հուսահատվեք և մի՛ անարգեք Տիրոջ խրատը: Ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը:

Թո՛ւյլ տվեք, որ ձեր հոգին լցվի իմաստությամբ, և Աստծո Խոսքը շտկի ձեր քայլերը: Փոխելով ձեր այսօրվա կյանքը` դուք կփոխեք ձեր ապագան, և ձեր միջոցով կփոխվի նաև շատերի կյանքը:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: