Այսօրվա խոսքը մեզ երեք կարևոր հայտնություն է տալիս:

Առաջինը՝ Հիսուսը մեր մեղքերը վերցրեց Իր վրա և խաչվեց, որպեսզի մեզ ազատի մեղքերից:

Երկրորդը՝ Նա խաչվեց, որպեսի մենք, հեռանալով մեղքերից, արդարության համար ապրենք:

Երրորդը՝ Նրա վերքերից հոսող արյունը մեզ ոչ միայն մեղքերի քավություն շնորհեց, այլև բժշկություն:

Սիրելինե’ր, Քրիստոսը մեր փոխարեն խաչվեց: Նրա շնորհքով է, որ մենք այսօր կարող ենք ունենալ մեղքերի թողություն, ազատ լինել անեծքից ու հիվանդություններից: Սա բարի լուր է մեզ համար:

Եսայի 53-ում գրված է. «Ո՞վ հավատաց մեր լուրին, և Տիրոջ բազուկը ո՞ւմ հայտնվեց»:

Հավատացե’ք Աստծո Խոսքին, և Տիրոջ բազուկը կհայտնվի ձեզ: Հեռացե’ք մեղքից և ապրե’ք արդարության համար: Այդ ժամանակ համարձակորեն կարող եք հռչակել, որ ձեր մեղքերը ներված են, և Նրա վերքերով դուք բժշկված եք: Սա է աստվածային ներումն ու բժշկությունը ստանալու գաղտնիքը:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: