Իր հարստությանը հուսացողը վայր կընկնի, բայց արդարները կծաղկեն դալարի պես:

Առակաց 11.28

Մենք պետք է քննենք մեր կյանքը և տեսնենք, թե ինչի վրա է մեր հույսը: Եթե դուք հարուստ եք, ձեր հույսի աղբյուրը կարող է լինել ձեր ունեցվածքը, ոչ թե Աստված: Հետաքրքիր է, որ մարդիկ հեշտությամբ կարող են փոխել իրենց հույսի աղբյուրը:

Շատերը, երբ ոչինչ չեն ունենում, ասում են. “Իմ հույսն Աստված է”, բայց հենց մի փոքրիկ ունեցվածք են ձեռք բերում, նույնիսկ մի ոսկյա մատանի, իրենց հույսը դնում են իրենց ունեցվածքի վրա: Նրանք մտածում են, որ նեղության ժամանակ իրենց ունեցածը կվաճառեն և կապրեն:

Սակայն Աստծո Խոսքն ասում է, որ իր հարստությանը հուսացողը վայր կընկնի: Մի փոքրիկ մատանին կարող է պատճառ դառնալ, որ մարդը հավատքից ընկնի:

Սիրելինե°ր, եթե սովի օրեր գան, ծանր ժամանակներ սկսվեն, մատանին ձեզ չի փրկի: Միգուցե մի որոշ ժամանակ ապահովված կլինեք, բայց հետո ի՞նչ եք անելու: Մենք պետք է սովորենք մեր հույսը դնել Աստծո վրա: Աստվածային հույսը երբեք չի ամաչեցնի:

Ընդունե°ք այսօրվա խոսքը, թո°ղ ձեր հույսը լինի Աստված, ոչ թե ձեր մատանին, մեքենան, տունը կամ փողը: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: