Վերջին օրերը մոտեցել են, և Աստծո Խոսքը մեզ կոչ է անում, որ չթողենք իրար հետ հավաքվելը, ինչպես ոմանց սովորությունն է: Եկեղեցի չգնալը, միասին չհավաքվելը կարող է դառնալ սովորություն: Եթե մարդը մեկ-երկու անգամ եկեղեցական ծառայության չի մասնակցում, անհանգստություն է զգում, բայց հետո դա դառնում է սովորություն, և նա այլևս չի լսում իր խղճի ձայնը:

Աստծո Խոսքն ասում է. «…բայց իրար հորդորենք, և այնքան ավելի, որքան տեսնում եք, որ օրը մոտեցած է»: Երբեք չձանձրանա’ք և չթողե’ք իրար հետ հավաքվելը: Մասնակցե’ք եկեղեցական ծառայություններին, միջոցառումներին, տնային խմբակներին:

Հավատացյալների հավաքույթն Աստծո կամքն է: Երբ մենք հավաքվում ենք միասին և պաշտում ենք Աստծուն, հոգևոր աշխարհում իրադարձություններ են  տեղի ունենում, որովհետև Տերը մեր մեջ է: Հիսուս Քրիստոսն ասաց. «Ուր որ երկու կամ երեք հոգի Իմ անունով ժողովված լինեն, Ես այնտեղ նրանց մեջ եմ» (Մատթ. 18.20):

Գործքում գրված է, որ հավատացյալները միշտ հավաքվում էին միասին,  հաղորդություն ընդունում, Աստծուն օրհնում, աղոթքներ անում, և Տերն աճեցնում էր եկեղեցին. ամեն օր փրկվածների թիվն ավելանում էր:

Ուրեմն, սիրելինե’րս, իրար հետ հավաքվելը չմոռանաք: Հեռուստացույցը,  ինտերնետը և մյուս զբաղմունքները իրենց տեղն ունեն, բայց Աստծո կամքն է, որ մենք հաճախակի միասին հավաքվենք: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: