Հունիսի 23-26-ը տեղի կունենա մեր եկեղեցու տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Ամենամյա համաժողովը, որի ընթացքում կքարոզեն ավագ հովիվ Արթուր Սիմոնյանը, «Միաբանություն» եկեղեցիների միության եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանը և, իհարկե, աշխարհահռչակ քարոզիչներ Ջոն և Լիզա Բիվերները:

 

Ջոնը և Լիզան «Մեսինջեր Ինթերնեյշնլ» ծառայության հիմնադիրներն են: Շուրջ 25 տարի նրանք շրջում են աշխարհի տարբեր երկրներով և քարոզում Աստծո Խոսքը: Նրանց հեղինակած տասնյակ գրքերի, աուդիո և վիդեո դասընթացների միջոցով միլիոնավոր մարդիկ ապաշխարում են, ճանաչում Աստծուն, զորանում հավատքով:

 

«Երբ մի քանի տարի առաջ Ջոն Բիվերի հետ այստեղ եկա, մարդիկ լցված էին Սուրբ Հոգով, Տիրոջ կրակն էր այստեղ: Մենք երբեք չենք մոռանում այդ հավաքույթները: Ես կարծում եմ, որ Ջոնը տարվա կտրվածքով իր ունենալիք հավաքույթներից հայաստանյան ծառայություններին ամենաշատն է սպասում»,- ասում է «Մեսինջեր Ինթերնեյշնլ»-ի գործադիր տնօրեն Ռոբ Բիրքբեքը:

 

Ջոն Բիվերը հովիվ Արթուր Սիմոնյանի հրավերով Հայաստան է այցելել դեռևս 2011թ.-ին և անցկացրել զորավոր ծառայություններ: Նա հեղինակել է «Սատանայի խայծը», «Անկոտրում հոգի», «Արտասովոր կյանք», «Տիրոջ երկյուղը», «Հավիտենականությամբ շարժվողները» և այլ հանրաճանաչ գրքեր:

 

Լիզան  Հայաստանում է լինելու առաջին անգամ: Նա ունի կանանց ուսուցանելու և հավատքի մեջ քաջալերելու մեծ օծություն: Լիզայի գրչին են պատկանում «Համբույրներ, որոնք կթողնեն արցունքների մեջ», «Թրերով կանայք», «Երբ արթնանում են կին առյուծները» գրքերը: Ջոն և Լիզա Բիվերների վերջին, համատեղ գրած գիրքը կոչվում է «Պատմություն ամուսնության մասին»:

 

Կոնֆերանսը կանցկացվի հետևյալ գրաֆիկով.

 

Հունիսի  23՝ ժ. 18:00 – Բացման հավաքույթ Ռուբիկ Թումանյան

 

Հունիսի 24՝  ժ.10:30 – Աղոթք

 

                       ժ.11:00 – Ծառայություն Ջոն Բիվեր

 

                       ժ.15:00 – Ծառայություն Լիզա Բիվեր

 

                       ժ.18:00 – Ծառայություն Ջոն Բիվեր

 

Հունիսի 25՝ ժ.10:30 – Աղոթք

 

                       ժ.11:00 – Ծառայություն Արթուր Սիմոնյան

 

                       ժ.15:00 – Ծառայություն Լիզա Բիվեր

 

                       ժ.18:00 – Ծառայություն Ջոն Բիվեր

 

Հունիսի 26՝ ժ.12.00 – Ծառայություն Ջոն Բիվեր

 

Կոնֆերանսը կարող եք դիտել ուղիղ եթերով 7×70.tvwolarm.org կայքերի և  wolarm բջջային հավելվածի միջոցով:

 

Եթե Դուք արտերկրից եք և ցանկանում եք ներկա գտնվել կոնֆերանսին, ապա գրանցման համար կարող եք զանգահարել (+374) 55 01 67 78 հեռախոսահամարին կամ գրել m.baghdasaryan@wolarm.org էլ. հասցեին: Գրանցվել կարող եք մինչև հունիսի 18-ը:

 

Կոնֆերանսի մասին ընթացիկ նորություններին կարող եք հետևել wolarm.org կայքում:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: