Օգոստոսի 27-ին և 28-ին Երևանի եկեղեցու անդամներից շատերի կյանքում տեղի ունեցավ կարևոր և ուրախալի իրադարձություն. ավելի քան 300 հավատացյալներ մկրտվեցին ջրով՝ որոշում կայացնելով հետևել Տեր Հիսուս Քրիստոսին և լինել Նրա ընտանիքի լիարժեք անդամը:

Եկեղեցու հովիվները բոլոր մկրտվողներին նախապես պատրաստել էին այս լուրջ հոգևոր արարողությանը՝ տալով ուսմունք ջրով մկրտության մասին և բացահայտելով դրա ողջ խորհուրդը:

Քրիստոս Ինքը, օրինակ ծառայելով մարդկանց, մկրտվեց Հորդանանի ջրերում: Մարկոս Ավետարանիչը մեզ է փոխանցում Տեր Հիսուսի խոսքերը. «Ով հավատա և մկրտվի, կփրկվի…» (Մարկ. 16:16):

Շնորհավորում ենք մեր սիրելի քույրերին և եղբայրներին՝ իրենց քրիստոնեական կյանքի այս հիշարժան իրադարձության առթիվ:

14202992_1160286837361302_981357348_o

14191516_1160284880694831_123127978_o

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: