Սույն թվականի օգոստոսի 8-ին և 9-ին կանադական հայտնի «Jubilance» հոգևոր սիմֆոնիկ նվագախումբ-երգչախումբը համերգային ծրագրով հանդես կգա ՀԱՀՔ «Կյանքի Խոսք» եկեղեցում:

Շուրջ չորս տասնյակ երաժիշտներից և երգիչներից բաղկացած երգչախումբը կկատարի քրիստոնեական գեղեցիկ և յուրօրինակ գործեր: Փառաբանությանը կզուգակցեն նաև  Աստծո մասին հզոր վկայություններ:

«Jubilance» հոգևոր սիմֆոնիկ նվագախումբ-երգչախումբը, որը հիմնվել է 1982 թվականին վաստակավոր երաժիշտ, տաղանդավոր կոմպոզիտոր Կարլ-Յոհան Էմմանուել (Մաննե) Իդեսթրոմի կողմից (Karl-Johan Emanuel (Manne) Idestrom), տարիներ շարունակ շրջագայում է  ամբողջ աշխարհով և բարձրորակ երաժշտության միջոցով մարդկանց է հասցնում Ավետարանի Բարի լուրը:

Հայաստանը  45-րդ երկիրն է, որտեղ այցելում է երգչախումբը:

Սիրով սպասում ենք բոլորիդ օգոստոսի 8-ին, ժամը 18:00-ին և օգոստոսի 9-ին, ժամը 12:00-ին: Մուտքն ազատ է:

ՀԱՀՔ «Կյանքի Խոսք» եկեղեցի,  հասցե`   ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 22/9

Մեր  եկեղեցու առաջիկա իրադարձություններին առավել  մանրամասն կտեղեկանաք` այցելելով  եկեղեցու պաշտոնական կայք և օգտվելով ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ բաժնից:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: