Սիրելինե՛ր, երբ մենք կանչում ենք Աստծուն, Նա մեզ փրկում է ոչ միայն մեր մեղքերից ու դժոխքից, այլև մեր բոլոր ցավերից ու հիվանդություններից:

Սուրբ գրքում կարելի է կարդալ տարբեր մարդկանց մասին, ովքեր իրենց նեղության մեջ կանչեցին Տիրոջը, և Նա պատասխանեց նրանց:

Երեմիա մարգարեն ասում է. “Եվ կանչեցի Քո անունը, ո՛վ Տեր, խորագույն գուբից: Ձայնս լսեցիր, մի՛ ծածկիր ականջդ իմ հառաչանքին` իմ աղաղակին: Դու մոտեցար` ես Քեզ կանչած օրը, ասացիր` մի՛ վախեցիր: Իմ հոգու դատը վարեցիր, ո՛վ Տեր, Դու փրկեցիր իմ կյանքը” (Երեմիայի ողբեր 3.55-58):

Երեմիան ողբում էր, բայց նրա խոսքերում չկար ո՛չ տրտունջ, ո՛չ գանգատ: Նրա սիրտը լի էր Աստծո հավատքով և զորությամբ:

Երբ մարդիկ մոտենում են ինձ և գանգատվում են իրենց կյանքից, ես հաճախ նրանց մատնացույց եմ անում Աստծո “հեռախոսահամարը”` Երեմիա 33.3-ը:

Հավատացե՛ք՝ եթե ձեր խնդիրներն Աստծուն պատմեիք այնպես, ինչպես մարդկանց եք պատմում, անպայման պատասխան կստանայիք, որովհետև Տերն Ինքն է ասում. “Կանչի՛ր Ինձ, և Ես քեզ պիտի պատասխանեմ…”: Ամե՛ն:


***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: