Տիկին Անիչկայի թոռնիկը` Շուշանիկը, ծնված օրվանից կաղ էր. նրա ձախ ոտքը աջից 4 սմ-ով կարճ էր: Շուշանիկի մայրը ավտովթարից մահացել էր, իսկ հայրը լքել էր նրան: Աղջկան 6 ամսականից պահել էր տատիկը և նրա առողջությամբ մտահոգված դիմել բժիշկներին:

«Բժիշկները միայն խորհուրդ էին տալիս երեխային հատուկ կոշիկներ հագցնել, որոնց ներբանները խիստ տարբերվում էին մեկը մյուսից,- 2_1372_smallպատմում է տիկին Անիչկան,- նրանք ասում էին, որ երեխան մինչև տասը տարեկան չդառնա, չի կարելի վիրահատել: Վիրահատությունից հետո ոտքերի միջև եղած տարբերությունը թեև կփոքրանա, բայց նա էլի կկաղա: Սիրտս նեղվում էր անելանելի վիճակից: Գիշերները հուսահատությունից չէի կարողանում քնել: Մի գիշեր կոտրված սրտով աղոթեցի Աստծուն. «Տեր Աստված, Դու ես իմ միակ հույսը, խնդրում եմ, գթա այս որբին, բժշկիր իմ թոռնիկին»:

Առավոտյան տիկին Անիչկան սովորականի պես Շուշանիկին տարավ մանկապարտեզ: Այդ օրը փոփոխություն չնկատվեց: Փոքրիկը դարձյալ հագավ իր հատուկ կոշիկները:

Տիկին Անիչկան ասում է, որ նա լաց էր լինում և ամաչում էր հագնել այդ կոշիկները, որովհետև մանկապարտեզում երեխաները մատնացույց էին անում իրեն ու3_1372_small փսփսում:

Հաջորդ օրը մանկապարտեզի ճանապարհին տիկին Անիչկան հանկարծ նկատեց, որ երեխայի քայլվածքը փոխվել է: Սկզբում մտածեց, թե իրեն է թվում, բայց օրվա մեջ անընդհատ հետևելով  նրա քայլվածքին` համոզվեց, որ իրոք հրաշք էր կատարվել: Աղջկա ոտքերն ուղղվել էին…


Այդ ժամանակ Շուշանիկը վեց տարեկան էր: Նա պետք է գնար առաջին դասարան: Նրա համար գնեցին նոր, վարդագույն կոշիկներ, որոնք շատ գեղեցիկ էին և, ամենակարևորը, երկուսն էլ իրար նման:

Այլևս Շուշանիկը կաղալով չի քայլի, այլևս ոչ ոք չի ծիծաղի նրա վրա, այլևս նա չի ամաչի, որովհետև Աստված գթած և ողորմած է: Նա լսում է Իրեն ապավինողների աղոթքներն ու պատասխանում:

Անիչկա Եփրեմյան

Շուշանիկ Եփրեմյան, 12 տարեկան, Երևան  

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: