Հոկտեմբերի 28-ին` ժամը 15:00-ին, Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցու գրասենյակում կմեկնարկի պատանեկան «Ես պատրա՛ստ եմ» եռօրյա կոնֆերանսը:

Այս օրերի ընթացքում պատանիները կծանոթանան Աստծո Խոսքին, կաղոթեն և կփառաբանեն Տիրոջը, կմասնակցեն խաղային հետաքրքիր ծրագրերի ու մրցույթների, կունենան վարպետության դասեր և իհարկե ձեռք կբերեն նոր ընկերներ:

Կոնֆերանսը կանցկացվի հետևյալ գրաֆիկով.

Բացում՝ հոկտեմբերի 28-ին` ժամը 15:00-ին

Ընթացք՝ հոկտեմբերի 29-ին և 30-ին` ժամը 10:00-18:00:

Կքարոզեն երիտասարդական ծառայության պատասխանատուներ Գասպար Վարդանյանը, Համլետ Արսենյանը և այլ երիտասարդ ծառայողներ:

«Կոնֆերանսի նպատակն է` Աստծո Խոսքով զինել պատանիներին, որպեսզի պատրաստ լինեն լույս լինելու, ավետարանելու և Տիրոջ արքայությունը տարածելու երկրի վրա»,- նշեց Գասպար Վարդանյանը:

Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Ես պատրա՛ստ եմ» պատանեկան կոնֆերանսին, լցվելու Տիրոջ Խոսքով և հրաշալի ժամանակ անցկացնելու:  

Կոնֆերանսին կարող են մասնակցել 11-16 տարեկան պատանիները ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից:

Մանրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` (+374)99 27 77 19:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: