Կրակը սեղանի վրա միշտ վառված լինի, պիտի չհանգչի:

Ղևտացիս 6.13

Հին ուխտում տաճարի զոհասեղանի կրակը չպետք է հանգչեր: Սա մեծ խորհուրդ ունի Նոր կտակարանի եկեղեցիների և հավատացյալների համար: Սուրբ Հոգու կրակը մեր մեջ երբեք չպետք է հանգչի: Ցավոք սրտի, կան եկեղեցիներ, որ բավարարվում են միայն կիրակնօրյա ծառայություններով. մարդիկ շաբաթվա մեկ օրը գնում են եկեղեցի, իսկ մյուս օրերին նրանց մեջ “կրակը հանգչում է”:

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ ուղղակի անհրաժեշտ է միշտ վառ պահել Տիրոջ սեղանի կրակը: “Տիրոջ սեղանը” մեր փառաբանությունն է, աղոթքը, ծառայությունը: Եկեղեցին ամեն վայրկյան պետք է լինի ուսմունքի, աղոթքի, երկրպագության կամ մեկ այլ ծառայության մեջ:


Առաքյալների կյանքը օրինակ է մեզ համար: Նրանք ոչ միայն վառ էին պահում Տիրոջ կրակը, այլև փոխանցում ուրիշներին: Արդյունքում՝ Աստծո ներկայությունն ու զորությունը ամենուր ուղեկցում էին նրանց:

Սիրելի՛ հովիվներ և հոգևոր առաջնորդներ, եկեք հետևենք նրանց օրինակին, ամբողջ սրտով պաշտենք և ծառայենք Տիրոջը:

Սիրելի՛ երիտասարդներ, ես կոչ եմ անում նաև ձեզ՝ երբեք թույլ չտաք, որ Սուրբ Հոգու կրակը ձեր մեջ հանգչի, որովհետև գրված է. “…ավելի մեծ է Նա, որ ձեզանում է, քան թե նա, որ աշխարհի մեջ է” (Ա Հովհ. 4.4):

Աստված օրհնի ձեզ: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: