DAILY DEVOTION-am-1200-600

Այս մարգարեությունը վերաբերում է ոչ միայն ֆիզիկապես կույրերին, այլև հոգևոր կույրերին: Եսային մարգարեանում է, որ Աստված նրանց առաջնորդելու է իրենց չիմացած ճանապարհներով և շավիղներով: Հավատացած եմ, որ խոսքը հոգևոր ճանապարհների և շավիղների մասին է:

Երբ մենք ապաշխարում ենք և մեր կյանքը նվիրում Հիսուս Քրիստոսին, սկսում ենք լսել և հասկանալ այնպիսի բաներ, որ նախկինում չգիտեինք: Սա հենց այն է, ինչ գրված է Եսայի 42.16-ում. «…նրանց առաջ խավարը լույս եմ դարձնելու, դարուփոսերը` հավասար, այս բաները պիտի անեմ սրանց, և նրանց պիտի չթողնեմ»:

Սիրելինե’ր, հավատացե’ք Տիրոջ զորությանը, որ բացում է կույրերի աչքերը`  տեղափոխելով նրանց խավարից Իր լույսի մեջ: Վստահ եմ, որ դեռ շատ մարդիկ կգան դեպի Աստծո լույսը: Եկեք աղոթենք մեր չփրկված հարազատների, բարեկամների, ծանոթների և այն բոլոր մարդկանց համար, ովքեր ապրում են հոգևոր խավարի մեջ: Խնդրենք Տիրոջը, որ բացի նրանց աչքերը և ցույց տա Իր ճանապարհները:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: