«Կյանքի Խոսք» եկեղեցու միջազգային կոնֆերասը Երևանում

Հունիսի 24 – ից 28 –ը Երևանում կկայանա Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ամենամյա կոնֆերանսը:

Համաժողովի բոլոր ծառայությունները կհեռարձակվեն ուղիղ եթերով` 7×70.tv ինտերնետային հեռուստատեսությամբ:

Հունիսի 24-ին, ժամը 18:00-ին կոնֆերանսի բացմանը կքարոզի Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ Արթուր Սիմոնյանը.

 Հունիսի 25-ին և 26-ին կկայանան երեքական հավաքույթներ` ժամը 12:00-ին, 15:00-ին և 18:00-ին: Այդ օրերին կքարոզեն ԱՄՆ-ի խոշորագույն եկեղեցիներից մեկի ավագ հովիվ, «Dream Center» վերականգնողական կենտրոնի հիմանդիր Թոմի Բարնետը, Ռուսաստանի «Ելից» եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս, բազմաթիվ վերականգնողական կենտրոնների հիմնադիր Էդուարդ Դերյոմովը և Լոս–Անջելեսի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ, միսիոներ, ավետարանիչ Լեոնիդ Մալկոն: 

Հունիսի 27-ին, ժամը 18:00-ին և հունիսի 28-ին, ժամը 12:00-ին  ծառայությունները կանցկացնի միջազգային ավետարանիչ և Աստվածաշնչյան ուսուցիչ Կարլ–Գուստավ Սեվերինը:

««Կյանքի Խոսք» ամենամյա կոնֆերանսի ժամանակ մարդիկ հնարավորություն են ունենում նորոգվելու, Աստծուց տեսիլք և խոսք ստանալու իրենց կյանքի և ծառայության համար: Նման առիթներն ամեն անգամ լցնում են մեզ Տիրոջը հետևելու և Նրա կամքը կատարելու ցանկությամբ» , – նշում է Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցու մամլո քարտուղար Արմեն Լուսյանը:

Նա նաև ասաց, որ այս տարի կոնֆերանսից մեծ սպասումներ կան. «Նայելով այս տարվա քարոզիչներին, հասկանում ես, որ Աստված յուրահատուկ բան է պատրաստել քրիստոնյաների համար»:

«Մենք հրավիրում ենք բոլորին այցելել այս օրերին «Կյանքի Խոսք» եկեղեցի  և օգտվել Տիրոջ` մեզ համար պատրաստած սեղանից: Մեր եկեղեցու հյուրընկալ դռները բաց են յուրաքանչյուրի համար» , – հավելեց Արմեն Լուսյանը:

Գրանցումն անվճար է: Կոնֆերանսի կազմակերպման որակը բարելավելու համար, խնդրում ենք բոլոր այն հյուրերին, ովքեր Երևան են ժամանելու արտերկրից, գրանվցել` ուղարկելով իրենց Ա.Ա.Հ և երկիրը, որտեղից ժամանելու են, հետևյալ էլեկտրոնային հասցեին. m.baghdasaryan@wolarm.org – Մարինե Բաղդասարյան:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 55 016 778  կամ + 374 91 250 797 հեռախոսահամարներով:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: