Մեր  բլից-հարցման զրուցակիցը  «Dream Center» վերականգնողական կենտրոնի հիմնադիր, հովիվ Թոմի Բարնետն է, ով հունիսի 24-28-ը մասնակցում էր Երևանի «Կյանքի Խոսք»  եկեղեցու ամենամյա «Քայլենք հավատքով» համաժողովին:

Մարդկային երեք հատկանիշ, որոնք արժևորում եք:

Հավատարմությունը, երազկոտ լինելն ու աշխատասիրությունը:

Ի՞նչ է ձեզ համար հավատքը:

Հավատալն է այն ամենին, ինչը, մեր կարծիքով, անհնարին է: Այլ կերպ ասած՝ ես չեմ կարծում, թե կարելի է Աստծուն ծառայել առանց հավատքի:

Եկեղեցին ինձ համար

Եկեղեցին ինձ համար երկրագնդի հույսն է: Եկեղեցին աշխարհի հույսն է: Այն Աստծո ձեռքն է, որը լայն բացված է: Մենք Նրա ձեռքերն ենք, որոնք լայն բացված են:

2Ի՞նչ է հրաշքը ձեր համոզմամբ:

Հրաշքը մեզ համար անիրագործելի մի բան է, որը, սակայն, իրագործելի է Աստծո համար:

 Ձեր սիրելի խոսքն Աստվածաշնչից:

«Եվ իմ Աստված լրացնի ձեր ամեն կարոտությունն Իր հարստության չափով՝ փառքով Քրիստոս Հիսուսում» (Փիլիպ. 4.19): Սա դարձավ աստվածաշնչյան իմ սիրելի խոսքն այն ժամանակ, երբ հիմնեցինք «Dream Center»-ը: Իհարկե, այն հիմնելու համար շատ գումարներ էին անհրաժեշտ, բայց ես վստահ էի, որ Աստված կլրացնի իմ կարիքները: Այն ամենը, ինչ ունեմ, Աստծուց է:

 Ամենամեծ հրաշքը, որը երբևէ կատարվել է ձեր կյանքում:

Մի անգամ, երբ «Dream Center»-ում էի, մի ընտանիք էր եկել: Նրանք փող չունեին: Աղջիկը 12  տարեկան, նվազ երեխա էր: Նա սկսեց իր մոր հետ խաղ խաղալ: Երեխան պետք է թաքնվեր, իսկ մայրը՝ փորձեր գտնել: Ուշ երեկո էր, և մենք վեցերորդ հարկում էինք: Աղջիկը, կարծելով, թե մենք ներքևի հարկում ենք, ցատկեց պատուհանից դուրս: Մենք շտապ օգնություն զանգեցինք և նրան հիվանդանոց տեղափոխեցինք:

Ես կարծում էի, թե նա կմահանա: Երեք օր մնաց հիվանդանոցում: Բժիշկներն անցկացրին բոլոր հետազոտությունները: Միակ բանը, որ հայտնաբերել էին, մի փոքրիկ վնասվածք էր: Դա մեծ հրաշք էր: Եթե աղջիկը մահանար, ողբերգություն կլիներ: Անկասկած, դա ամենամեծ հրաշքն է, որի ականատեսը երբևէ եղել եմ:

Սկզբունքներ, որոնցով առաջնորդվում եք:

Այն, ինչ ցանկանում ես ունենալ քո կյանքում, տուր դա ուրիշին: Այն, ինչ ես ցանկանում եմ ունենալ, տալիս եմ ուրիշին, և դա ետ է վերադառնում ինձ:

Եթե հնարավորություն ունենայիք ետ տալու ժամանակի անիվը, ի՞նչ կփոխեիք:

Երկու բան կա, որ կցանկանայի փոխել: Առաջինը՝ ես ավելի մեծ չափով կերազեի, և երկրորդը՝ ավելի մեծ ռիսկի կդիմեի: Ես միշտ քարոզում եմ այն մասին, որ պետք է մեծ չափով երազել, և որ Աստված կարող  է մեզ օգնել այդ հարցում:

Կյանքն անհետաքրքիր կլիներ, եթե

Մեծ չափով չերազեի, եթե չերազեի իմ կարողությունից առավել:

Ես ապրում եմ, որ

Շահեմ մարդկանց՝ Քրիստոսում:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: