Սուրբ Ծննդյան կապակցությամբ հունվարի 6-ին մեր եկեղեցում կցուցադրվի տոնական և գեղեցիկ երաժշտական ներկայացում:

1Մյուզիքլը վերնագրված է «Լույս, որը հաղթեց խավարին», բեմադրվել է եկեղեցու ստեղծագործական թիմի կողմից: Սցենարի հեղինակներն են Հասմիկ Մինասարյանը և Իրինա Մրյանը: Պարերի բեմադրությամբ զբաղվում է «Life» պարային խմբի պարուսույց Քրիստինե Հովակիմյանը: Նախապատրաստական աշխատանքներին թիմի կողքին է Ուկրաինայից ժամանած պրոֆեսիոնալ դերասան, ռեժիսոր, հովիվ Վադիմ Սիդորենկոն:

«Դուք ունեք շատ տաղանդավոր ստեղծագործական խումբ, որը անհավատալի մեծ ներուժ ունի: Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ, որ խմբի անդամների դերասանական 2տաղանդը ոչ միայն ռեալիզացվի, այլև այդ տաղանդով նրանք ծառայեն Տիրոջը»,- մեզ հետ զրույցում ասաց հովիվ Սիդորենկոն՝ շարունակելով, որ ապագայում համատեղ կիրականացվեն տարբեր նախագծեր:

Կազմակերպիչների խոսքով՝ ներկայացման հիմնական նպատակը՝ Քրիստոսի ծնունդի Բարի ավետիսը մարդկանց սրտերին հասցնելն է: 


«Քրիստոսի ծնունդով մարդկության համար նոր դարաշրջան սկսվեց: Մյուզիքլի ուղերձն այն է, որ Քրիստոսը կյանքեր է վերափոխում: Հուսով եմ, որ այս մյուզիքլը իր լուման կունենա, որպեսզի Քրիստոսի Խոսքը և Նրա ներկայությունը լինեն յուրաքանչյուրի կյանքում: Հավատում եմ, որ մյուզիքլը դիտելուց հետո ինչ-որ մի բան կփոխվի մարդկանց կյանքերում»,- ասաց Իրինա Մրյանը: 

Մյուզիքլը նախատեսված է 12 տարեկանից բարձր լսարանի համար, ցուցադրվելու է հունվարի 6-ին, ժամը 12-ին և 16-ին: Մուտքն ազատ է լինելու: 

Հասցեն` ք․ Երևան, «Կյանքի Խոսք» եկեղեցի, Թբիլիսյան խճուղի 22/9:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: