Սուրբ Ծննդյան առթիվ հունվարի 6-ին մեր եկեղեցում տեղի ունեցան տոնական ծառայություններ, որոնց ընթացքում 2 անգամ ցուցադրվեց եկեղեցու ստեղծագործական խմբի կողմից բեմադրված շքեղ և մեծամասշտաբ մյուզիքլը:

17 miji nkarԾառայությունների սկզբում Սուրբ Ծննդյան նշանակության մասին խոսեց հովիվ Արթուր Սիմոնյանը:

«Օրհնյա՛լ է այն մարդը, ում համար Քրիստոսը ծնվել է առաջին հերթին իր սրտում, որովհետև Քրիստոսի ծնունդով այդ մարդը գտել է Ճանապարհ, փրկություն, լույս, որը հաղթում է խավարին,- ասաց հովիվը՝ շարունակելով,- այս աշխարհում մարդիկ ունենում են հիվանդություններ, կորուստներ: Ցավոք, նրանցից շատերը համակերպվում և հաշտվում են իրենց դրության հետ: Բայց կար մեկը, ով որոշեց չհանձնվել. նա կույր Բարտիմեոսն էր, ով մինչև վերջին վայրկյանը երկնքի աստղերին նայելու հույսը չէր կորցնում»:

Հովիվ Արթուրը կոչ արեց երազել, հավատալ և չհանձնվել, որովհետև Քրիստոսի ծնունդով մեզ համար մի մեծ Լույս ծագեց:

25 miji nkar

«Որովհետև մեզ համար մի Մանուկ ծնվեց, մեզ մի Որդի տրվեց, և իշխանությունը կլինի Նրա ուսի վրա, և Նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության իշխան» (Եսայի 9.6):

Հովվի կարճ խոսքին հաջորդեց մյուզիքլը, որը տարբեր դրվագների միջոցով միաձուլել էր ներկան ու անցյալը, ներկայացրել էր լույսը և խավարը, հավատքն ու անհավատությունը: Պատկերել էր հակադրությունը Բարտիմեոսի (ով ֆիզիկապես կույր լինելով հանդերձ տեսնում էր ավելին) և Հերովդես արքայի ու ամբոխի միջև, ովքեր սրտով էին կույր:

5 miji nkar«Լույս, որը հաղթեց խավարին» մյուզիքլը Քրիստոսի փառահեղ հաղթանակի արտահայտումն էր խավարի, հիվանդության, անհուսության և կորստի դեմ:

Մյուզիքլի ավարտից հետո հովիվ Արթուրը շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին՝ իրականացրած ահռելի աշխատանքի համար և խոսքը փոխանցեց եպիսկոպոս, վերապատվելի Ռուբիկ Թումանյանին, ով ևս հյուրերի թվում էր:

«Ես հավատում եմ, որ Հայաստանն ունի ապագա, քանի դեռ մենք ունենք այսպիսի այլընտրանքային, սուրբ թատրոն: Շուրջ մեկ տասնամյակ առաջ նման բանի մասին նույնիսկ երազել չէինք կարող, բայց այսօր այն իրականություն է: Փա՛ռք Տիրոջը դրա համար, որովհետև այս ամենի հեղինակը Նա է»,- եզրափակեց վերապատվելի Ռ. Թումանյանը:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: