The Bible School 2015-16 has begun

Սեպտեմբերի 22-ին մեկնարկեց «Կյանքի Խոսք» եկեղեցու Աստվածաշնչյան իննամսյա դպրոցի նոր ուսումնական տարին:  Ավելի քան հարյուր մարդ վաղ առավոտյան եկել էր երկրպագելու, փառաբանելու և օրհնելու Տիրոջը:

Ողջույնի խոսքով ուսանողներին դիմեց Աստվածաշնչյան դպրոցի դեկան Արթուր Տոնոյանը, ով իր խոսքով քաջալերեց  և հորդորեց ներկաներին՝ չհանձնվել ու ճանապարհից ետ չկանգնել:

Ներկաները ծանոթացան ուսուցիչների հետ, ովքեր տարվա ընթացքում կդասավանդեն քրիստոնեական տարբեր թեմաներ, ինչպես նաև իմացան այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է դպրոցը:  

Օրը խորհրդանշական էր նրանով, որ սովորողները որոշում կայացրին՝ դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտը, այնուհետև հովիվները նրանց օծեցին յուղով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: