Մեկնարկեց Աստվածաշնչյան դպրոցի նոր ուսումնական տարին: Ավելի քան 370 հոգի այս տարի որոշում է կայացրել՝ դառնալու աշակերտ, լցվելու Աստծո գիտությամբ ու ավելի խորացնելու հավատքի արմատները:

Բացման արարողության ժամանակ հովիվներն իրենց խոսքով քաջալերեցին, յուղով օծեցին և օրհնեցին բոլոր ուսանողներին:

Աստվածաշնչյան դպրոցում սովորելու ընթացքում ուսանողները հնարավորություն կուենան ավելի խորը ուսումնասիրելու այն, ինչ Հիսուսն էր սովորեցնում իր աշակերտներին: Դա կօգնի նրանց է’լ ավելի մոտենալու և նմանվելու Հիսուս Քրիստոսին: Սկիզբն արդեն դրված է, իսկ առջևում ուսանողներին սպասվում է հետաքրքիր ու անմոռանալի օրեր: Այս տարի ուսուցումն իրականացվելու է նոր մեթոդով և նոր գրաֆիկով, ինչը հնարավորություն կտա դասերն անցկացնել իտերակտիվ եղանակով:

Սիրով շնորհավորում ենք բոլոր ուսանողներին՝ այս կարևոր քայլի կապակցությամբ և մաղթում օրհնված ու արդյունավետ ուսումնական տարի:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: