Մեկնարկեց ճամբարի առաջին փուլը

Վերջապես հուլիսի 27-ին մեկնարկեց մեր եկեղեցու երիտասարդական ամառային ճամբարը:

Վաղ առավոտյան երիտասարդները ճանապարհ ընկան դեպի կապուտաչյա Սևան՝ Շորժայի ափերին անցկացնելու անմոռանալի օրեր:

Հրաշալի եղանակ, բարձր տրամադրություն, ժամանցային հետաքրքիր խաղեր, ծրագրեր, այս տարի առաջին անգամ նաև ջրային բատուտ: Ճամբարականները վայելում են իրենց  հանգիստը:

Երիտասարդները հինգ օր շարունակ լսելու են Աստծո Խոսք, կարդալու են Աստվածաշունչ: Ճամբարը, որը կրում է «Level Up» անվանումը, նպատակ ունի՝ բարձրացնելու  երիտասարդների հոգևոր մակարդակը:

Այս առիթով «Կյանքի Խոսք» եկեղեցու փառաբանության երիտասարդական «Ichthus» խումբն օրեր առաջ թողարկել էր նոր երգ, որն արժանացնում ենք ձեր ուշադրությանը՝ հետևյալ հղումով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: