Ուրախ տրամադրություն, ժպիտներ, նոր ծանոթություններ, հետաքրքրաշարժ խաղեր, փառաբանություն և, իհարկե, աղոթք ու Աստծո Խոսք: Ահա այսպես հոկտեմբերի 28-ին` ժամը 15.00-ին, «Կյանքի Խոսք» եկեղեցու գրասենյակում մեկնարկեց «Ես պատրաստ եմ» պատանեկան կոնֆերանսը:

Շուրջ 200 պատանի Երևանից և մարզերից հավաքվել էին մեկ վայրում` երկրպագելու և փառաբանելու Տիրոջը:

Պատանիներին պարային գեղեցիկ կատարում նվիրեցին «Life»  խմբի պարողները, ինչից հետո զինվորական համազգեստ կրող հաղորդավարները` «Աստծո զինվորները», պատանիներին ծանոթացրին իրենց երիտասարդ ավագների հետ:

Կազմավորվեցին թիմեր, ընտրվեցին անվանումներ և նշանաբաններ: Թիմերի բաշխումը տեղի ունեցավ պատանիների ձեռքերին կապված գույնզգույն ժապավենների միջոցով, որոնք ցույց էին տալիս, թե որ թիմից են նրանք: Այնուհետև հերթը ժամանցային խաղերինն էր, որոնց շնորհիվ պատանիները ծանոթանում էին միմյանց հետ, շփվում և մտերմանում:

Մասնակիցների համար անակնկալ էր պատրաստել նաև եկեղեցու թատրոնի խումբը: Նրանք բեմադրել էին փոքրիկ ներկայացում, որի ուղերձն էր` «քարոզել Ավետարանը միայն Հիսուսով»:

Պատանիները փառաբանում և երկրպագում էին Աստծուն, ինչից հետո երիտասարդական ծառայության պատասխանատու Համլետ Արսենյանը քարոզեց  փրկության լուրը տարածելու մասին:

«Եթե դու ուզում ես, որ Տերը քեզ կոչի բարի և հավատարիմ ծառա, ապա  օգտագործի՛ր «փրկության պարանը»` Ավետարանը: Մի՛  նայիր վախերին և ամոթին: Փրկության պարանը քո՛ ձեռքում է, օգտագործի՛ր այն»,- ասաց Համլետը:

 Քարոզից հետո ծառայողներն աղոթեցին պատանիների համար և օրհնեցին  նրանց:

Պատանեկան կոնֆերանսը շարունակվում է: Սիրելի՛ պատանի, շտապի՛ր  միանալ կոնֆերանսին հոկտեմբերի 29-ին և 30-ին` ժամը 10.00-ին, փառաբանի՛ր Հիսուսին, լսի՛ր Աստծո Խոսքը և ձե՛ռք բեր նոր ընկերներ:

[/vc_column_text][/vc_column][/vc_row]

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: