The Training school for leaders is starting

 

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 18:00-ին, «Կյանքի Խոսք» եկեղեցու գրասենյակում կմեկնարկի Ավագների մարզման դպրոցը, որը շուրջ ութ ամիս շարունակ կկրթի և կպատրաստի հոգևոր ավագների:

Դպրոցում կարող են սովորել այն անձիք, ովքեր ցանկանում են ավագ դառնալ և այն ավագները, ովքեր ցանկանում են թարմացնել իրենց հոգևոր գիտելիքները:

Դպրոցում հոկտեմբերից մինչև մայիս ապագա ավագները կսովորեն հոգևոր ավագության հիմքերը, կուսումնասիրեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ աղոթք, խորհրդատվություն, էթիկա, ավագություն, ավետարանչություն և այլն։ Կսովորեն՝ ինչպես ծառայել Աստծուն, կուսումնասիրեն քրիստոնեական հավատքի հիմնական դոկտրինաներն ու կտիրապետեն քարոզի արվեստին։

Դասերը կանցկացվեն միայն չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 18։00-21։00-ը։ Կդասավանդեն «Կյանքի Խոսք» եկեղեցու փորձառու ուսուցիչները։

Դպրոցում գրանցվելու և սովորելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հարցաթերթիկ, որը կարող եք ձեռք բերել դպրոցի ադմինիստրացիայից։

Մանրամասների համար կարող եք զանգահարել 091872087 հեռախոսահամարով կամ ձեր հարցերն ուղղել հետևյալ էլեկտրոնային հասցեով` bibschool@wolarm.org:

«Կյանքի Խոսք» եկեղեցու գրասենյակ`  ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 9/1:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: