«Մենք հավատում ենք հաղթական ապագային» . Կալինինգրադի «Ճշմարտություն» եկեղեցին 3 տարեկան է

Օրերս ծննդյան 3 ամյակը տոնեց Կալինինգրադի «Ճշմարտություն» եկեղեցին:

Մեզ հետ զրույցում եկեղեցու ավագ հովիվ Ստեփան Առաքելյանն ասաց, որ միջոցառումը հաջողված էր. տրամադրող, հաճելի մթնոլորտ, թատերական գեղեցիկ բեմականացումներ, սրտակից հյուրեր: Իսկ տոնական ծառայությունից հետո տեղի ունեցավ օրվա հատուկ անակնկալը. կազմակերպված էր փառաբանության և երկրպագության երեկո` քրիստոնեական ճանաչված երգիչ, կոմպոզիտոր և հովիվ Դմիտրի Շլետգաուերի մասնակցությամբ:

«Մենք փառք ենք տալիս Աստծուն մեր անցած ճանապարհի համար: Հավատում ենք հաղթական ապագային, քանի որ «նա, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհը: Եվ սա է հաղթությունը, որ աշխարհը հաղթեց, այսինքն` մեր հավատքը» (Ա Հովհ. 5.4)»,- ասաց հովիվ Ստեփան Առաքելյանը՝ հավելելով,- ապագայում ծրագրել ենք միսիոներական գործունեություն ու ավետարանչություն մոտակա քաղաքներում և գյուղերում»:

Այս երեք տարիների ընթացքում եկեղեցում ձևավորվել և գործում է ավելի քան 20 ծառայություն: Եկեղեցու հիմնադրման պահից սկսած ամեն տարի անցկացվում են Աստվածաշնչյան դասընթացներ: Դպրոցն ավարտել է 60-ից ավելի մարդ, իսկ այս պահի դրությամբ կրթվում է ավելի քան 20 մարդ: 2015թ.-ի սկզբից գործում է նաև վերականգնողական կենտրոն:

Wolarm.org-ը ևս շնորհավորում է Կալինինգրադի «Ճշմարտություն» եկեղեցուն ծննդյան տարեդարձի կապակցությամբ և մաղթում օրհնված ու Տիրոջ արքայության համար պտղաբեր ծառայություն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: