Այսօր Հալեպում նահատակվել և Տիրոջ մոտ է գնացել իմ հարազատ և սիրելի ընկերներից մեկը, մեր եկեղեցու զորավոր ծառայողներից հովիվ Էդիկ Պետրոսյանը: Նրա սիրտը ամեն ժամանակ հալեպցիների հետ էր, և Էդիկը կրկին այնտեղ էր մեկնել կարիքավորներին կերակրելու, նեղության մեջ եղողներին մխիթարելու և Աստծո Խոսքով ծառայելու համար:

Խոր ցավ է սրտիս, որ Աստծո այդ հզոր ծառան հիմա մեր կողքին չէ: Սակայն ինձ համար նա միշտ կմնա հերոս, ով անտեսեց բոլոր վտանգները, որպեսզի ծառայի Հալեպում ծանր փորձության մեջհայտնված մարդկանց:

Աստվածաշունչն ասում է, որ պատվական է Տիրոջ առջև Նրա սուրբերի մահը։

Սիրելի եղբայրս, եթե միայն իմանայիր, որ քեզ հետ մեր սրտի մի մասն էլ տարար ու մեզ թողեցիր կարոտով, կարոտ, որ երբեք չի փարատվի:

Արթուր Սիմոնյան

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: