Հոկտեմբերի 21-ին և 22-ին մեր եկեղեցու հյուրն է լինելու ճանաչված միջազգային ծառայող դոկտ․Մերիլին Հիկկին։

Մերիլին Հիկկին 84-ամյա եռանդուն քարոզիչ է, ով ուսուցչական և մարգարեական օծությամբ պտղաբեր միջազգային ծառայություն է իրականացնում տասնամյակներ շարունակ: Նա քարոզչական այցեր է կատարել 132 երկիր, վերջին տարիներին առավել հաճախ՝ Սուդան, Իսրայել, Հորդանան, Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան և Պակիստան:

Այս տարի նա անսպասելի Աստծուց հստակ խոսք էր ստացել այցելել Հայաստան՝ յուրահատուկ ուղերձով Աստծո ժողովրդի հետ կիսվելու և ծառայելու համար։ Մերիլին Հիկկին ազդեցիկ պատգամախոս է Միացյալ Նահանգներում․ նա Ավետարանի ուղերձով կիսվել է այնպիսի հավաքույթների ժամանակ, որտեղ նրա ունկնդիրներն են եղել աշխարհի տարբեր պետությունների ղեկավարներ և կառավարության անդամներ:

Մերիլինն ու իր ամուսին Ուոլասն ամուսնացած են ավելի, քան 50 տարի և ունեն երկու զավակ ու չորս թոռնիկ:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: