Այսօրվա երկրորդ ծառայության խոսնակը Լոս Անջելեսի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ Լեոնիդ Մալկոն էր, ով խոսեց հավատքով ծառայելու կարևորության մասին:

Նրա խոսքով՝ հավաքական հավատքն առավել զորավոր է: Երբ միասնական հավատքով  ենք աղոթում, մեր կյանքերում անհավանական հրաշքներ են լինում: Մենք պետք է միշտ երազենք հրաշքների մասին և հիանանք դրանցով: Դրանք երբե՛ք չպետք է սովորականի պես լինեն մեզ համար:  Աստված սպասում է մեր հավաքական հավատքին՝ մեր կյանքում հրաշքներ գործելու համար:

Մենք կանչված ենք՝ հավատքով ծառայելու համար, բայց սատանան էլ կանի հնարավորն իր ներշնչած մտքերով մեզ խանգարելու համար: Անօրենին հաղթելու համար  հովիվ Մալկոն հորդորեց, կարդալ Սուրբ Գիրքը, քանի որ հենց այնտեղ են թաքնված  «սատանայի թույլ տեղերը»:

«Մերժի՛ր չարը և ընտրի՛ր բարին,- կոչ արեց հովիվը,- դադարի՛ր բացասական, քննադատական մտածելակերպից, ուղղակի քշի՛ր դրանք մտքիցդ»:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: