DAILY DEVOTION-am-1200-600

Ցավալի է, երբ լսում ես, որ ընկերդ կամ հարազատդ քեզ դատել է: Ոչ ոք չի ցանկանա, որ իր հասցեին բացասական խոսքեր ասեն: Յուրաքանչյուր մարդ կվիրավորվի ու կհեռանանա նրանցից, ովքեր իրեն բամբասում կամ չարախոսում են: Սակայն Աստծո Խոսքն ասում է` ինչ որ ցանես, դա էլ կհնձես: Եվ մենք հաճախ  հնձում ենք այն սերմերը, որ ժամանակին ցանել ենք:

Փաստորեն, եթե այսօր ինչ-որ մեկը քեզ դատում է, ուրեմն երեկ դու էլ նրան ես դատել: Մի’ դատեք և կտեսնեք, որ ձեզ էլ չեն դատի:

Աստվածաշունչն ասում է՝ ինչ չափով չափում եք, նրանով կչափվի ձեզ: Շատ անգամ մենք մարդկանց թերագնահատում ենք, որ նրանք գեղեցիկ կամ կայացած չեն, այսինքն՝ նրանց ինչ-որ չափի մեջ ենք դնում: Փորձեք ուրիշներին բարձր գնահատել և կտեսնեք, որ ձեզ էլ բարձր կգնահատեն:

Սիրելինե’ր, եկեք հետևենք այս ճշմարտությանը. չդատենք, չթերագնահատենք, պիտակներ չկպցնենք մարդկանց, որպեսզի նույնն էլ հնձենք մեր կյանքում:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: