« ՄԻ՛ ՎԱԽԵՑԵՔ ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻՑ». ՀՈՎԻՎ ԹՈՄԻ ԲԱՐՆԵՏ

«Դու կարող ես փոփոխություն բերել այս աշխարհում». հենց  այս մասին այսօրվա վերջին  ծառայությանը քարոզեց «Dream Center» վերականգնողական կենտրոնի հիմնադիր, հովիվ Թոմի Բարնետը:

“Եթե ես իմ աշխարհի (կյանքի) մեջ կարողանամ փոփոխություն բերել, ապա ամենուր կարող եմ փոփոխություն բերել

«Եթե կարողանաս փոփոխություն բերել քո աշխարհում, ապա կարող ես փոխել նաև ողջ աշխարհը»,- իր խոսքում ասաց հովիվը:

Բոլոր  նրանց համար, ովքեր  ցանկանում են փոփոխություններ բերել աշխարհում և իրենցից հետո ժառանգություն թողնել, հովիվ Բարնետն  առաջարկեց ուշադրություն դարձնել մի քանի կետի.

1.Ունեցի՛ր հումորի զգացում : Հովիվ Թոմիի խոսքով՝ մենք չենք կարող փոփոխություններ բերել, եթե չլինենք ուրախ և չկարողանանք հումորով նայել մեզ:

  1. Ծառայի՛ր քո սերնդին: Ծառայելով ենք փոփոխություններ բերում, բացի այդ՝ վայելելով ուրիշներին ծառայելու բերկրանքը, մենք երջանիկ կլինենք տարվա ընթացքում 365 օր շարունակ:
  2. Այն, ինչ կկամենայիր ունենալ, տո՛ւր ուրիշին: Խաղաղոթյուն, ուրախություն, սեր, գումարային օժանդակություն. մի՛ սպասիր, թե երբ կտան քեզ առաջինը: Ի՛նքդ տուր. Այն կվերադառնա:
  3. Ընդլայնի՛ր քո սիրո շրջանակը: Մի՛ սահմանափակիր սերդ միայն ընկերներովդ և բարեկամներովդ: Ում բաց ես թողնում քո սիրո շրջանակից, նա է քեզ վնասում.Վարվի՛ր ինպես Հիսուսը. Նա երբեք ոչ ոքի չէր անտեսում:
  4. Երբեք մի՛ արա այնպես, որ երազանքդ ավարտվի, քանի որ ուրախությունը երազանքներիդ իրականացումր չէ, այլ՝ դրա իրականացման ճանապարհը:
  5. Վայելի՛ր ճանապարհդ: Որոշում կայացրու ամենից շատ ուրախանալ: Մի երկրային կյանք ունես, ապրի՛ր այն Տիրոջ փառքի համար:
  6. Երբեք մի՛ հանձնվիր: Բոլորիս կյանքում էլ հիասթափություններ լինում են, սակայն հանձնվել պետք չէ: Դժվարությունները անցողիկ են, բայց Տիրոջ կոչումը հավիտենական է: Այն կօգնի մեզ առաջ գնալ:
  7. Ունեցի՛ր «առաջին ձեռքի» հայտնություն: Թույլ տուր, որ Աստված օգնի քեզ և ճանապարհ ցույց տա: Տերը կհաստատի քայլերդ և կառաջնորդի քեզ:

«Հավատարի՛մ եղիր այն ամենին, որտեղ հիմա ես գտնվում: Աստված կտեսնի դա և քեզ կվստահի առավել մեծ բաներ, որոնցում մեծ փոփոխություններ կբերես»,- ասաց հովիվ Բարնետը, ով նաև կոչ արեց չվախենալ մեծ երազանքներից, իսկ վերջում աղոթեց նաև ներկաների համար:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: