DAILY DEVOTION-am-1200-600

Տասանորդը ոչ միայն օրհնության ճանապարհ է, այլև հավատարմության նշան: Ես մեկընդմիշտ որոշում եմ կայացրել, որ իմ բոլոր տասանորդը պետք է տանեմ Տիրոջ տուն:

Եթե մարդու սիրտն Աստծուն նվիրված է, անհնարին է, որ նա տասանորդ չտա: Ով չի ցանկանում տասանորդ տալ, նրա սիրտն էլ Աստծուն ամբողջությամբ նվիրված չէ:

Աստված Մաղաքիայի գրքում խստորեն զգուշացնում  է. «…Անեծքով դուք անիծված եք, որովհետև դուք Ինձ խաբում եք բոլոր ազգդ: Բոլոր տասանորդը տարեք գանձատունը, որ Իմ տանը պաշար լինի…»:

Աստված մեզ ուժ է տալիս, որպեսզի աշխատենք և հարստություն ձեռք բերենք: Առանց Աստծո՝ չէինք ունենա ո՛չ ուժ, ո՛չ կարողություն, ո՛չ էլ հարստություն: Մինչդեռ շատերին թվում է, թե ինչ որ ունեն, իրենց շնորհքն է:

Ո՛չ, սիրելինե՛ր: Այն ամենը, ինչ ունենք, Աստված է մեզ տվել, և մենք տասանորդի միջոցով  ցույց ենք տալիս, որ գիտակցում ենք այդ փաստը: Մի՞թե հրաշալի չէ, որ հնարավորություն ունենք մեր ունեցածի մի մասը տալու Տիրոջը:

Մի՛ ուշացրեք տասանորդը, հավատարի՛մ եղեք տասանորդի մեջ, և  Աստված ձեր երկրի արդյունքը ուտողին կկշտամբի, երկինքը կբացի և օրհնություն կթափի ձեզ համար:

Եղեք օրհնված: Ամե’ն:

 
© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: