«Նա կարող է վերականգնել քեզ». Համլետ Արսենյան

«Միգուցե դու մոլորվել ես հիասթափություններիդ, պարտություններիդ, նույնիսկ հաղթանակներիդ մեջ, կամ կորցրել ես սրբությունդ, խոստմունքներդ, իմացի՛ր, Տերը կարող է գտնել ու վերականգնել քեզ, ուր էլ որ լինես»։ Այս մասին փետրվարի 10-ի երիտասարդական ծառայությանը քարոզեց Համլետ Արսենյանը:

Մեղքն ունի աճելու հատկություն, այն կարող է սիրտդ քարացնել այնպես,  որ ինքդ էլ չնկատես. «Մեր Տերը արարիչ Աստվածն է: Նրա ճանապարհներն անհաշվելի են: Նա ավելի լավ գիտի, քան մեկ ուրիշը, թե որտեղ ես, և ունի վերադարձիդ ուղին»:

Երիտասարդական ծառայության պատասխանատուն մեջբերեց 139-րդ սաղմոսը. «Ո՞ւր գնամ Քո Հոգուց և Քո երեսից ո՞ւր փախչեմ։ Եթե վերանամ երկինք՝ Դու այնտեղ ես, և եթե դժոխքին փաթաթվեմ,  ահա Դու այնտեղ ես։ Եթե արշալույսի թևերն առնեմ և ծովի վերջի ծայրերում բնակվեմ, այնտեղ էլ Քո ձեռքը կառաջնորդի ինձ, և Քո աջը կպահի ինձ։ Եվ եթե ասեմ` թող խավարն ինձ ծածկի, այն ժամանակ գիշերն էլ լույս կլինի իմ շուրջը» (Սաղմ. 139.7-11):

Համլետ Արսենյանը կոչ արեց` չփախչել Աստծուց, այլ բացել մեր սրտերը Տիրոջ առջև,  խոնարհվել և թույլ տալ Նրան` գտնել, առաջնորդել և փոխել մեր կյանքերը:  Ծառայությունն անցավ փառաբանության,  երկրպագության և աղոթքի զորավոր մթնոլորտում։

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: