Աստված չի անարգում խեղճի տառապանքը: Ծննդոց 29-ում գրված է Հակոբի երկու կանանց` Լիայի և Ռաքելի մասին: Լիայի աչքերը տկար էին, իսկ Ռաքելը գեղեցիկ էր դեմքով և տեսքով: Հակոբը Ռաքելին Լիայից շատ էր սիրում, և դա Աստծո աչքից չվրիպեց: Երբ Նա տեսավ, որ Լիան ատելի է, նրան զավակներ պարգևեց:

Սիրելինե՛ր, այս կյանքում կան արժեքներ, որոնք անցողիկ են, բայց կան նաև արժեքներ, որոնք հավիտենական են, օրինակ՝ հավատարմությունն ու նվիրվածությունը, որ չի կարելի անտեսել:

Որքան էլ աշխարհը թաթախված լինի մեղքի մեջ, քրիստոնյաները պետք է  սուրբ լինեն և ձգտեն հավիտենական արժեքների:

Ուժեղներն ու առողջները բոլորի կողմից ընդունված են, բայց մենք չպետք է անտարբեր լինենք թույլերի և հիվանդների նկատմամբ:

Աստվածաշնչում գրված է. «Դու բերանդ բաց համրի համար և ամեն անխնամների դատի համար» (Առակ. 31.8): Մեր շուրջն այնքան խեղճ ու անօգնական մարդիկ կան: Եկեք մեր ձայները բարձրացնենք նրանց համար, հատկապես՝  այն մանուկների, ովքեր արհեստական վիժեցման զոհ են դառնում:

Թվում է, թե ապրելու և ստեղծագործելու իրավունք ունեն միայն ուժեղները: Սակայն Աստված միշտ խեղճի, թույլի և հիվանդի կողքին է՝ նրանց զորացնելու և օգնելու համար: Նա չի անարգում նրանց աղոթքը:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: