Չկա մի մարդ, որ չցանկանա հաջողություն ունենալ: Սակայն շատ քչերն են, որ իսկապես հաջողության մեջ են ապրում: Հաջողություն ասելով` ես նկատի չունեմ միայն հարստությունը. հաջողակ մարդն ամեն ինչում հաջողակ է: 

Աստվածաշունչը մեզ տալիս է հաջողության բանալիները. եթե դրանք օգտագործենք, հաջողակ կլինենք: Մենք հաճախ ձախողվում ենք, որովհետև Աստծո Խոսքը չենք պահում: Եթե Խոսքը պահենք, Աստծո խոստումները կիրականանան մեր կյանքում:   

Գրված է. «Նա ուղիղների համար հաջողություն է պահում, Նա վահան է անարատությամբ գնացողների համար»: 

Այսպիսով, եթե քո ճանապարհը ուղիղ է, և դու անարատության մեջ ես ապրում, հաջողության կհասնես, և Աստված դժվարությունների ժամանակ վահանի նման կպահպանի քեզ:

Անարատությունը կապված է սրբության հետ, իսկ ուղղությունը` Տիրոջը հետևելու: Անարատությամբ գնացող և ուղիղ մարդը ստին չի հետևում, չի պղծվում, այլ փնտրում է Տիրոջ արքայությունը: 

Սիրելինե’ր, եղեք ուղիղ, ապրեք անարատ և սուրբ կյանքով: Այդ ժամանակ Տերը ձեզ հաջողություն կտա, ամեն քայլափոխին կպահպանի ձեզ, և դուք երջանիկ մարդիկ կլինեք: 

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: