Մեզնից շատերը աղոթքի ժամանակ լսում են Աստծո ձայնը: Սուրբ Հոգին զգուշացնում է, որ չխստացնենք մեր սրտերը: Երբ Աստված խոսում է մեզ հետ, մենք պետք է ասենք. “Տե’ր, թող լինի Քո խոսքի պես”:

Սամուել մարգարեն դեռ մանուկ էր, երբ Տերը նրան կանչեց: Նա պատասխանեց. “Ահա ես” և վազեց Հեղի քահանայի մոտ` կարծելով, թե նա էր իրեն կանչում: Հեղին, հասկանալով, որ Սամուելին կանչողը Տերն էր, նրան ասաց. “Գնա՛, պառկի՛ր, և եթե քեզ կանչի, ասա` խոսի՛ր, Տե՛ր, որովհետև Քո ծառան լսում է” (Ա Թագ. 3.4-9):

Սիրելինե’ր, մենք Աստծո զավակներն ենք, բայց երբ Նա մեզ կանչում է ծառայության, պետք է ծառայի պես խոնարհեցնենք մեր անձերը և լսենք, թե Նա մեզ ինչ կասի:

Երբ լսում եք Տիրոջ ձայնը, պատասխանե՛ք. “Ահա ես, Տե’ր, խոսի’ր, որովհետև Քո ծառան լսում է և պատրաստ է ծառայելու Քեզ”: Այդ ժամանակ Տերը ձեզ կլցնի Իր զորությամբ և հայտնություններով: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: