Մենք հաճախ պատասխան չենք գտնում, թե ինչու է աշխարհն օրեցօր թաղվում անօրենության մեջ, որտեղից է ծնվում ու տարածվում մեղքը: Աղոթում ենք այնպիսի երևույթների դեմ, ինչպիսիք են թմրամոլությունը, շնությունը, մինչդեռ  չարիքի արմատը հաճախ կախարդությունն է: Մարդը, չգիտակցելով վտանգավոր հետևանքները, դիմում է գուշակների, կախարդների, և ինքնըստինքյան դառնում չար ոգու ծառան ու կամակատարը:

Կախարդությունը խոչընդոտ է յուրաքանչյուր ազգի արթնության և բարգավաճման համար: Իսրայելի ժողովուրդը, երբ հեռանում էր կախարդությունից, սկսում էր բարգավաճել, իսկ երբ վերադառնում էր կռապաշտությանն ու կախարդությանը, հետընթաց էր սկսվում:

Սիրելինե’ր, մենք կարող ենք միաբան աղոթքով պայքարել այս երևույթի դեմ: Մեր պատերազմը մարմնի և արյան դեմ չէ, այլ՝ չար ոգիների:

Հիսուս Քրիստոսն ասաց. “…այն, որ կապես երկրի վրա, կապված կլինի երկնքում, և այն, որ երկրի վրա արձակես, արձակված կլինի երկնքում”:

Հիսուս Քրիստոսի անունով` մենք կարող ենք կապել կախարդության ոգին: Պայքարելով այդ ոգու դեմ` մենք մարդկանց կազատագրենք կապանքներից, որպեսզի ծառայեն կենդանի Աստծուն: Հավատացած եմ, որ եթե մեր երկրում կախարդությունը քանդվի, մեծ արթնություն կսկսվի:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

 ***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: