DAILY DEVOTION-am-1200-600

Աստված կամենում է, որ այս վերջին օրերին Իր զավակներն ավելի շատ աղոթքի մեջ լինեն, քան երբևէ: Մենք պետք է աղոթենք ոչ թե մեկ-մեկ, այլ միշտ:

Կյանքում կան բաներ, որ մեկ անգամ են լինում: Օրինակ՝ ծնվելը: Սակայն կան բաներ, որ մշտական բնույթ են կրում: Օրինակ՝ ուտելը, խմելը, քնելը: Մենք չենք կարող շաբաթվա մեջ ընդամենը մեկ-երկու անգամ սնվել, որովհետև մարմինը մշտապես սննդի կարիք ունի:

Մեր աղոթքները նույնպես պետք է շարունակական լինեն: Այդ ժամանակ Տիրոջ փառքն ու զորությունը մեզ վրա կլինեն: Մտերմանալով Աստծո հետ` մենք կկատարենք Նրա գործերը և Նրա փառքը կտարածենք աշխարհում:

Սիրելինե’ր, մենք ապրում ենք վերջին ժամանակներում, երբ Աստված խոստանում է մեզ ուրախացնել Իր աղոթքի տան մեջ: Մարդիկ, այցելելով ժամանցի վայրեր, դիտելով զվարճալի հաղորդումներ, փորձում են գտնել ինչ-որ բան, որ իրենց կուրախացնի: Սակայն մեծ տարբերություն կա ուրախության և զվարճության միջև: Մենք կարող ենք ծիծաղել, բայց ուրախ չլինել: Աստված կամենում է մեզ տանել ոչ թե ծիծաղի սրահ, այլ Իր ուրախության սրահները, որտեղ կարող ենք իսկապես ուրախանալ:

Գրված է. «Նրանց էլ պիտի բերեմ Իմ սուրբ սարը և ուրախացնեմ Իմ աղոթքի տան մեջ…»: Եկեք հավատանք այս խոստմանը, աղոթենք և շատ պտուղ բերենք Աստծո արքայության համար, որը մնայուն կլինի:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: