Յուրաքանչյուրիս կյանքում լինում են տխուր օրեր, բայց հետաքրքիրն այն է, որ հաջորդ առավոտ արթնանում ենք բժշկված և թարմացած՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչ է տեղի ունեցել մի գիշերվա մեջ:

Երեմիա մարգարեն ասում է՝ Տիրոջ հավատարմությունը մեծ է, այդ պատճառով էլ մենք ամեն առավոտ նորոգվում ենք:

Սիրելինե’ր, եկեք հավատանք այսօրվա խոսքին: Գիշերը` քնելուց առաջ, ոչ թե տրտնջանք կամ բողոքենք մեր կյանքից, այլ աղոթենք, որ Տերը մեզ նորոգի:

Հաճախ մեզ թվում է, թե Աստված բոլորին օգնում է, բացի մեզնից:

Վստահե’ք Տիրոջ հավատարմությանը: Ինչ էլ որ լինի, աղոթե՛ք. “Տե’ր Աստված, Քո հավատարմությունը մեծ է. ես քնում եմ` հավատալով, որ առավոտյան թարմացած ու վերականգնված կլինեմ”: Առավոտյան արթնանալով՝ դուք անպայման կհայտնաբերեք, որ լցված եք նոր հայտնություններով և հաղթական տրամադրությամբ:

Իհարկե, եթե Աստծուն չեք հավատում, ձեր խաղաղությունը կատարյալ չի լինի: Հավատացե’ք Տիրոջը և ձեր կյանքը հանձնե’ք Նրան: Նա հավատարիմ է. այն ամենը, ինչ դուք չեք կարող անել, Նա կարող է, և ձեզ կօգնի:

Մնացե՛ք Աստծո խաղաղության մեջ: Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: