Господи, помLord, help me! Three words to receive your miracleоги мне! Три слова, чтобы достичь своего чуда

 

«Բե՛ր քեզ հետ ևս մեկին» ավետարանչական հավաքույթների երկրորդ օրը տեղի ունեցան հրաշքներ և բժշկություններ:

Կարլ Գուստավ Սևերինը քաջալերեց ներկաներին. «Հրաշքն ստանալու համար հարկավոր է ասել ընդամենը երեք բառ` օգնի՜ր ինձ, Տե՛ր: Մատթեոս Ավետարանում խոսվում է մի կնոջ մասին, ով խնդրում էր Հիսուսին՝ բժշկել իր երեխային: Սկզբում Քրիստոսը չէր արձագանքում նրա խնդրանքներին, հակառակը՝ նա կնոջն ասաց, որ «լավ չէ երեխաների հացն առնել և շներին գցել: Բայց այդ ժամանակ կինն ասաց. Տե՛ր, օգնի՜ր ինձ, շներն էլ իրենց տերերի փշրանքներից ուտում են»: Այդ պատասխանը ցնցեց Հիսուսին, և կինը շուտով ստացավ իր հրաշքը: Իմացի՛ր` Աստծո կամքն է, որ դու լինես բժշկված: Ընդամենը երեք բառ, որոնք կօգնեն քեզ՝ տեսնել քո հրաշքը: Հենց հիմա՛ է հրաշքի ժամանակը: Բացականչի՛ր` Տե՛ր, օգնի՜ր ինձ»:

Հավաքույթի վերջում եկեղեցին աղոթք բարձրացրեց բոլոր հիվանդների համար: Առանձնահատուկ աղոթք արվեց քաղցկեղով տառապող մարդկանց համար:

Դուրս գալով եկեղեցու շենքից՝ մարդիկ վկայում էին բժշկությունների և հրաշքների մասին. շատերը բժշկվել էին մեջքի, աչքերի, հոդերի և այլ ցավերից:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: