Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Ես չեմ հավատում, որ Աստված այսօր չի կարող բժշկել և ազատագրել մարդկանց: Նա, ով ստեղծեց մարդուն, մի՞թե չի կարող հրաշքներ գործել:

Մի մարդ ինձ հարցրեց. “Ինչպե՞ս են եկեղեցում մարդիկ բժշկվում. միգուցե դա սատանայի՞ց է”: Զարմանալի էր, որ նրա համար ավելի հեշտ էր հավատալ, թե բժշկողը սատանան է, ոչ թե Աստված:

Աստված Իր Խոսքում ասում է. “Ես եմ քո Բժիշկը”: Եսայի մարգարեության 53-րդ գլխում գրված է. “Նա մեր մեղքերի համար վիրավորվեց…, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք”: Մարգարեն գրում է. “Ո՞վ հավատաց մեր լուրին, և Տիրոջ բազուկը ո՞ւմ հայտնվեց”:

Սիրելինե’ր, Տիրոջ բազուկը հայտնվում է նրան, ով հավատում է, որ Հիսուս Քրիստոսը խաչվել է մեզ համար, և Նրա վերքերով մենք բժշկված ենք: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: