Ով Իմ պատվիրաններն ունի և դրանք պահում է, նա է Ինձ սիրողը: Եվ Ինձ սիրողը Իմ Հորից կսիրվի, և Ես կսիրեմ նրան և Ինձ կհայտնեմ նրան:

Հովհաննես 14.21

Սիրելինե°ր, եթե ցանկանում ենք իմանալ, թե որքան ենք սիրում Աստծուն, պետք է ուշադրություն դարձնենք, թե որքան ենք սիրում, կարևորում և կատարում Աստծո պատվիրանները: Հնարավոր չէ սիրել Աստծուն, բայց չպահել Նրա Խոսքը:

Հակոբոս առաքյալը մեզ հորդորում է, որ Խոսքը ոչ միայն լսող լինենք, այլև կատարող: “Բայց նա, որ ազատության կատարյալ օրենքի մեջ աչքը գցած մտիկ տվեց և նրանում մնաց, նա մոռացկոտ լսող չեղավ, այլ գործ կատարող: Նա իր անելով երանելի է” (Հակոբ. 1.25):

Ի՜նչ հրաշալի է. մենք երանելի մարդիկ ենք դառնում, երբ ոչ միայն լսում, այլև կատարում ենք Տիրոջ պատվիրանները: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: