DAILY DEVOTION-am-1200-600

Աստծուց ծնվածը հաղթում է աշխարհին, այսինքն՝ աշխարհի հոգուն: Պատմության ընթացքում շատ մեծ մարդիկ են եղել, ովքեր հաղթել են աշխարհին, բայց չեն կարողացել հաղթել աշխարհի հոգուն և նվաճել իրենց անձը:

«Աշխարհի հոգի» ասելով՝ հասկանում ենք այն ամենը, ինչ այս աշխարհում է` մարմնի ցանկություն, աչքերի ցանկություն և ամբարտավանություն, ինչպես գրված է Հովհաննեսի առաջին թղթի 2.16-ում: Բռնցքամարտիկը կարող է հաղթանակած վերադառնալ մարտից, բայց պարտվել շնության ոգուց, նախանձից, բամբասանքից կամ այլ մեղքերից:

Հարց է ծագում` ինչպե±ս կարելի է հաղթել աշխարհին: Գրված է. «…սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն` մեր հավատքը»:

Սիրելինե’րս, հավատքն է հաղթում աշխարհին: Քննե’ք ձեր կյանքը. դուք հաղթո՞ղ եք, թե՞ պարտվող: Մեծացրե’ք ձեր  հավատքը:

Հավատքը մեծանում է Աստծո Խոսքը լսելուց: Եթե ամբողջ օրը միայն աշխարհիկ հաղորդումներ և լուրեր լսեք, ձեր հավատքը կմարի, և դուք չեք կարող հաղթել աշխարհին: Գնացե’ք եկեղեցի, լսե’ք Աստծո Խոսքը և լցվե’ք հավատքով:

Տերը օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: