Խաչատուր Հակոբյան (տարածքային հովիվ)

“…փառքի առաջին խոնարհութիւն է գնում” (Առակ. 15.33):
Խոնարհ սիրտ ունեցող մարդը հաճելի է ինչպես Աստծուն, այնպես էլ` մարդկանց: Տիրոջ զավակների համար փառքի ճանապարհ կա պատրաստված, բայց համաձայն Աստծո խոսքի` այդ ճանապարհն անցնում է խոնարհության միջով, ապա նոր հասնում փառքին: Մարդկային տեսանկյունից խոնարհվելը խրթին ու ցավոտ մի ընթացք է:
Ապրելով քրիստոնեական կյանքով` մենք հանդիպում ենք փակուղիների, անելանելի իրավիճակների ու դժվարությունների, որոնց ելքը Աստծո հզոր ձեռքի տակ խոնարհվելու մեջ է: Թվում է, թե այդ խնդիրները եկել են մեզ ընկճելու, ճնշելու կամ անարգելու նպատակով, բայց հիշիր, սիրելի′ս, դու փառքի ճանապարհի վրա ես, Տերը ծագել է քեզ վրա. դու պետք է շարժվես Տիրոջ հետևից… 
“…խոնարհությունը գնում է”, ասել է թե` այն շարժվում է: Ուրեմն, մի′ մնա կանգնած, քանի որ հավատարիմ է Աստված, որ քեզ օգնի ու բարձրացնի ու վերջը փառքով դուրս բերի:
© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: