Այսօր Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցում մեկնարկեց «Փենուել» աղոթքի համաժողովի երկրորդ օրը։ 

Առավոտյան ծառայությունն սկսվեց Ֆիլիպ Ռենների և իր փառաբանության խմբի աղոթքով և երկրպագությամբ։

Փառաբանությունից հետո, «Աղոթքի միջազգային տան» հիմնադիր Մայք Բիքլը կիսվեց Աստծո խոսքով՝ նշելով«Հայտնության գրքում Տերն ասում է, որ մենք Նրա փայփայած Հարս-եկեղեցին ենք։ Շատ ժամանակ մենք ընկալում ենքՏիրոջը միայն որպես զորավոր Աստված՝ չգիտակցելով, որ Նա նաև փափագող Փեսա է։ Երբ կհնչեն վերջին փողերը, ևկմոտենա Քրիստոսի գալու ժամանակը, Նա կգա Իր սիրելի Հարս-եկեղեցու ետևից՝ որպես փափագող Փեսա։ Եթե մենքգիտակցենք այս փաստը, ապա այդ հայտնությունը կզինի վերջին օրերի եկեղեցին»,- նշեց քարոզիչը և հավելեց, որ վերջինօրերում, ինչպես խավարն ավելի է թանձրանում, այնպես էլ մեր լույսը պիտի ավելի կրակոտ վառվի։

Հավաքույթի վերջում բեմ բարձրացավ  IHOP-ի փառաբանության ավագ Միսթի Էդվարդսը, ով Աստծո Հոգով  լցված իրկատարումներով թարմ շունչ հաղորդեց ներկաներին, իսկ Մայք Բիքլն աղոթք բարձրացրեց բոլոր ներկաների համար։

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: