Измененные жизни: молодежь о лагере

«Եվ Ինքը` խաղաղության Աստվածը, ձեզ բոլորովին սրբացնի, և ձեր հոգին, շունչը և մարմինը անարատ պահի՝ մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալու ժամանակը» (Ա Թեսաղոնիկեցիների 5.23):

Մոտենում է շատ սպասված «Ձմեռային ճամբար» 2016-ը: Թե ինչ ազդեցություն են ունենում մեր եկեղեցու ճամբարները երիտասարդների կյանքերում, վկայում են հենց իրենք` ճամբարականները:

1«Սկզբում դժվար էր ճամբարի ծրագրին հարմարվելը, քանի որ ամեն օր ինչ-որ կոնկրետ ժամանակահատված պետք է անցկացնեինք միայն աղոթքի ու փառաբանության մեջ: Բայց դա` սկզբում, հետո մենք նույնիսկ չէինք նկատում, թե ինչպես է այդ ժամանակը թռչում: Երբ ընթրիքի ժամն էր հասնում, մենք ուղղակի չէինք ուզում դադար առնել: Շատ զորավոր է Տիրոջ ներկայությունը ճամբարում: Ամեն անգամ այն բարձրացնում է քեզ հոգևոր նոր մակարդակի ու վերափոխում կյանքդ». Աննա Եղիազարյան:

«Ճամբար այցելում եմ մոտավորապես 8 տարի: Հենց այստեղ եմ ձեռք բերել իմ ամենաթանկ ու լավագույն ընկերներին, ծանոթացել եմ եկեղեցու ծառայողների և հովիվների հետ, ապագայիս և կոչմանս մասին խոսք ստացել: Սովորել եմ բաներ, որոնց փորձառությունը չէի ունենա առօրյա կյանքում: Ճամբարն ինձ համար տրամպլին դարձավ, և սկսեցի ծառայել եկեղեցում: Այժմ ուղղակի ճամբարականից դարձել եմ ծառայող, ինչը ինձ համար օրհնություն և ուրախություն է». ճամբարի կոորդինատոր՝ Ռոզա Արղամանյան:

«Ճամբարը երիտասարդին տալիս է հոգևոր, շնչավոր և ֆիզիկական սնունդ: Երբ առաջին անգամ գնացի ճամբար, կարելի է ասել, աշխարհիկ էի, բայց ճամբարում վերապրեցի Աստծուն և որոշում կայացրի, որ այլևս աշխարհ չեմ վերադառնա: Ճամբարում ունենում ենք հոգևոր հետաքրքիր քննարկումներ, ձեռք ենք բերում նոր ընկերներ, ավելի ենք ճանաչում Աստծուն». երիտասարդական ծառայության պատասխանատու՝ Համլետ Արսենյան

jambar

«Մոտավորապես 17 տարեկան պատանի էի, երբ ճամբար գնացի: Աղոթքի ընթացքում Սուրբ Հոգին սկսեց գործել և ապագայիս հետ կապված մարգարեություններ ստացա: Ես Երևան վերադարձա հոգևոր զորացած, և Սուրբ Հոգու պարգևներն սկսեցին դրսևորվել իմ կյանքում: Խորհուրդ կտամ, որ յուրաքանչյուր երիտասարդ գնա ճամբար և Աստծո հետ հանդիպում փնտրի». Սիրեկան Գասպարյան


«Ճամբարներում միաբանություն կա, և ամեն անգամ Տերը առանձնահատուկ բան է պատրաստած լինում յուրաքանչյուրիս համար: Այն ուղղակի խաղեր կամ ժամանց չէ: Այստեղ առկա է Տիրոջ ներկայությունը: Ամեն անգամ, երբ ես ճամբար եմ գնացել, իմ կյանքում մեծ փոփոխություններ են եղել: Դժվարանում եմ նույնիսկ բառերով նկարագրել, թե ինչքան ես մոտենում Աստծուն, պարզապես վերադառնալուց հետո պետք է պահես քո ներսում բռնկված Սուրբ Հոգու կրակը: Ճամբարում մարգարեություն եմ ստացել իմ ամբողջ կյանքի համար». Լուսինե Ղազանչյան

«Վերջին անգամ ճամբարում եղել եմ մի քանի տարի առաջ: 4Այն ամենը, ինչ Տերն անում է ճամբարների ընթացքում, չի լինում, օրինակ, երիտասարդական ծառայությունների ժամանակ, որովհետև Տերը ճամբարում յուրահատուկ քաղցր է: Այս տարվա համար  արդեն պատրաստել եմ հարցաթերթիկը: Ճամբար եմ գնալու նոր սրտով: Որոշում ունեմ, որ այս տարի իմ կյանքում ամեն բան նոր է լինելու: Եվ սա այդ քայլերից մեկն է». Էլեն Սարիբեկյան

«Յուրաքանչյուրս նոր ընկերների, մարդկանց ու զգացողությունների կարիք ունենք: Իսկ որտե՞ղ դու կարող ես գտնել ավելի շատ ընկերներ, եթե ոչ՝ ճամբարում, և ավելի շատ զգացողություններ, եթե ոչ՝ ընկերական շրջապատում: Մեր ճամբարները փոխել են կյանքս ամբողջությամբ: Այստեղ գտնում ես քո կյանքի նպատակը: Ճամբարներն ամեն անգամ նոր թարմություն են բերում Աստծո հետ իմ փոխհարաբերություններում».  Հասմիկ Յարդումյան

«Ես ծառայել եմ ճամբարներում և սա եմ հասկացել` հնազանդությունը զոհից մեծ է: Երբ դու ծառայության մեջ հնազանդվում ես Աստծուն, Նա քեզ ավելի է բարձրացնում, դու սովորում ես լինել հնազանդ և խոնարհ: Այսօր ես արդեն բարձրացել և զորացել եմ ծառայությունների մեջ». Թամարա Գրիգորյան

«Ճամբարը շատ բան է փոխում մարդու կյանքում:5 Մենք ոչ միայն ձեռք ենք բերում նոր ընկերներ, այլև ամեն անգամ ավելի ենք մտերմանում Տիրոջ հետ: Անցկացնում ենք  հրաշալի ժամանակ: Թե´ փառաբանության, թե´ աղոթքի, և թե´ Խոսքը կարդալու մեջ ունենում ես աճ և փոփոխություն դեպի լավը». Լուսինե Մուրադյան

«Ճամբար գնալուց հետո ներսումս ամեն ինչ փոխվեց: Եթե նախկինում ես հաճախում էի եկեղեցի, բայց հաստատված և կայուն չէի, ապա ճամբարից հետո լրջություն եկավ իմ և Աստծո փոխհարաբերությունների մեջ:
Ես սկսեցի կարդալ և ուսումնասիրել Աստծո Խոսքը: Ինձ համար նոր շփում հաստատելը մի քիչ դժվար է եղել: Փա՛ռք Աստծուն, բոլոր տեսակի բարդույթները լիովին վերացան ճամբարից հետո: Ճամբարն ինձ համար քույր-եղբայրների հետ շփվելու և ճանաչելու վայր է, բայց ամենակարևորը` այստեղ դու ավելի ես ճանաչում Աստծուն». Միսակ Գրիգորյան

«Հրաշալի վայր, որտեղ կարող ենք շփվել տարբեր թեմաների շուրջ, ճանաչել միմյանց, մտերմանալ, աղոթել միասին, ունենալ թիմային խաղեր: Բայց կարևորն այն է, որ ճամբարում Աստծո Հոգու ներկայությունն է լինում, որն ուղեկցում է քեզ նաև տուն վերադառնալուց հետո: Ճամբարում տեսել եմ թե՛ զորավոր ազատագրումներ, թե՛ Հոգու պարգևների դրսևորում». «Ichthus» փառաբանության երիտասարդական խմբի ավագ՝ Գարիկ Ամյան

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: